«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Օգոստոսի 3-ից՝ ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաեւ ականանետներ, նռնականետներ եւ հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետեւանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը եւ Արթուր Յուրիի Խաչատրյանը: Եւս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել: Սա երեկ երեկոյի պաշտոնական թվերն են, որոնք իրականում կարող են ավելանալ կամ փոփոխվել։ Իսկ ի՞նչ են անում ՀՀ իշխանություններն այս իրավիճակում։ Նախ՝ նշենք, որ այս օրերի լարված իրավիճակից հետո՝ երեկ, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաք է հայտարարել, հայտարարություն է տարածել նաեւ Արցախի արտաքին գործերի նախարարությունը՝ դիմելով միջազգային հանրությանը։ ՀՀ Ազգային ժողովը գտնվում է արձակուրդում։ Արձակուրդում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երեկ ամբողջ օրը փորձեցինք կառավարությունից պարզել՝ կլինի հայտարարություն, կամ Փաշինյանը կվերադառնա արձակուրդից, թե ոչ, սակայն մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն, իսկ պաշտոնական հաղորդագրության այդպես էլ չհանդիպեցինք։ Միայն ՀՀ արտաքին գործերի նախարարն էր ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, սակայն խոսակցությունը գլոբալ էր եւ ոչ հասցեական։ Ստացվում է՝ Հայաստանը, կարծես թե, իր ձեռքերը լվացել է Արցախից, եւ այն, ինչ հուլիսի 29-ին հայտարարել էր ՀՀ ԱԽ Արմեն Գրիգորյանը, կատարվում է։ Նա ասել էր. «Պետք է ակտիվորեն քննարկենք ԼՂ հարցը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից տարանջատելու տարբերակը»։ Իշխանությունների մոտ կարծես թե ստացվում է։ Նիկոլ Փաշինյանի թիմը մոռացել է ՀՀ գլխավոր պարտավորությունը, այն է՝ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02