Թշնամու քարոզչամեքենան ստում է․ արբանյակային լուսանկարները հերքում են Ադրբեջանի ՊՆ-ի պնդումը, գրում է «Հետքը»: Կայքը նաեւ գրում է.
«Օգոստոսի 3-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե իբր հայկական ուժերի կողմից Ղարաբաղի լեռնաշղթայի Կրխկըզ բարձունքը գրավելու փորձին ի պատասխան՝ ադրբեջանական կողմը նախաձեռնել է գործողություններ, որոնց արդյունքում վերահսկողություն է սահմանել, մասնավորապես, Կրխկըզ բարձունքի հանդեպ։ Սակայն արբանյակային լուսանկարներն ապացուցում են, որ ադրբեջանական քարոզչամեքենան ստում է։ Արցախի կամ Ղարաբաղի լեռնաշղթայի Կրխկըզ գագաթը (2680 մ), ինչպես ցույց են տալիս եվրոպական «Sentinel-2A» արբանյակից արված լուսանկարները, մինչեւ օգոստոսի 3-ը եւս գտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Օրինակ` ստորեւ ներկայացված լուսանկարում, որն արվել է այս տարվա հուլիսի 20-ին, երեւում է դեպի Կրխկըզ տանող ճանապարհը եւ մարտական դիրքը սարի վրա (տես կապույտ շրջանակի մեջ)։ Դեպի լեռ տանող ճանապարհը սկսվում է Քաշաթաղի շրջանի Շամք գյուղի (ադրբեջանական տարբերակը՝ Շամքենդ) տարածքից։ Ինչ վերաբերում է Արցախի պաշտպանության բանակի դիրքին, ապա այն գտնվում է թշնամու զբաղեցրած դիրքից ուղիղ գծով մոտ 2,6 կմ դեպի հյուսիս-արեւելք, 1900 մ բարձրության վրա (կարմիր շրջանակի մեջ, տես ստորեւ․ աղբյուրը՝ CNES/Airbus, դիրքերն ու ճանապարհներն այս արբանյակային պատկերում չեն երեւում, քանի որ այն արվել է 2019-ի օգոստոսին)։ Այսպիսով՝ ադրբեջանական քարոզչամեքենայի պնդումը, թե իբր իրենք գործողություն են կատարել ու վերահսկողություն սահմանել Կրխկըզ բարձունքի հանդեպ, սուտ է։
15:06
14:38
14:19
14:04
13:37
13:15
13:00
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
12:24
12:09
11:42
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55