Փաստացի կար 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցք, որը նաեւ անվտանգության գոտի էր եւ այդտեղ չէին կարող տեղակայված լինել ադրբեջանական ուժեր. հիմա նոր երթուղու պայմաններում փաստացի ստեղծված է խնդիր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Նույնիսկ ԱԳՆ-ի հայտարարության մեջ էր նշված, որ կա մտավախություն, որ ռեժիմի փոփոխություն է տեղի ունենալու: Ինչու այս ընթացքում Հայաստանը չի բարձրաձայնել նոր շինարարության հետ կապված խնդիրը: Փաշինյանն ասում է՝ պլան չկա: Ադրբեջանն ամիսներով ճանապարհ է կառուցում, որի մասին տեղյակ են եղել Հայաստանի, Արցախի իշխանությունները: Ընթացքում իրար հետ պայմանավորվել են քարտեզով աշխատելով, թե որտեղով պետք է անցնի նոր երթուղին: Այսինքն մինչեւ օգոստոսի 1-ի իրադարձությունները բավականին մեծ ժամանակ է եղել եւ ՀՀ իշխանությունը տեղյակ է եղել, որ Ադրբեջանը ճանապարհ է կառուցում: Եվ այսօր ՀՀ իշխանությունը մեկ խնդիր է լուծում, փորձում է իր անտեղյակությամբ ցույց տալ, որ շեշտված ձեւով ռուսական պատասխանատվության գոտում Ադրբեջանն ու Ռուսաստանը ինչ-որ հարցի շուրջ պայմանավորվածության են եկել, որը չի բխում հայկական շահերից, բայց դրա մասին տեղյակ չի եղել ՀՀ իշխանությունը: Դա չի համապատասխանում իրականությանը»,-ասաց նա: Տիգրան Աբրահամյանի խոսքով, ՀՀ իշխանությունները կուլիսներում համաձայնություն են տվել այդ երթուղուն, Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի հանձնմանը, բայց դրանից բխող քայլերը չեն իրականացրել.
«ՀՀ իշխանությունը հասկանալով, որ մեծ խնդիր է առաջացնելու, եթե ժամանակին չկառուցի ՀՀ հատվածով անցնող մոտ 7 կմ-անոց հատվածը, նա դա չի կառուցել: Այս պայմաններում Ադրբեջանը ժամանակ է տվել առավելագույնը մինչեւ սեպտեմբերի 1-ը, որ երթուղին փոխվելու է»:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44