Ադրբեջանի գլխավոր խնդիրներից մեկը Արցախի ապառազմականացումն է. դա վերաբերում է ոչ միայն Արցախից Հայաստանի գրանցում ունեցող զինծառայողների դուրսբերմանը, այլ առհասարակ Արցախի ռազմականացված կառույցների զինաթափմանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Երկրորդը, վերաբերում է Հայաստանն Արցախին կապող միջանցքին, որովհետեւ արդեն պարզ է դառնում, որ Ադրբեջանը ոչ միայն երթուղի է փոխում, այլ միջանցքը փաստացի վերածում է ճանապարհի, որի արդյունքում բավականին մեծ անվտանգային խոցելիություն է լինելու այդ ճանապարհով երթեւեկողների համար: Մյուս խնդիրը վերաբերում է Բերձորի, Սուս եւ Աղավնո գյուղերի հանձնմանը: Դա Ադրբեջանի համար ունի մեծ նշանակություն եւ նրանք փորձում են այս փուլում ապահովել Ալիեւի ռազմաքաղաքական հաղթանակը: Եվ չորրորդը, հիմք է նախապատրաստվում մեծացնելու ճնշումը Հայաստանի տարածքով այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ապահովման ուղղությամբ, ինչը կրկին խոստանում է լարված իրադրություն ստեղծել»,-ասաց նա: Ընդդիմադիր պատգամավորը ցավով արձանագրեց, որ Ադրբեջանը եւ 2018-ից հետո, եւ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո նաեւ Թուրքիայի ակտիվ սատարմամբ բավականին հաշվարկված գործում է եւ քայլ առ քայլ սահմանափակում Հայաստանի որեւէ ճկունություն դրսեւորելու հնարավորությունը: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե հենց այս պահին էլ Ադրբեջանը կարող է ՀՀ տարածքով գնալ դեպի Նախիջեւան՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Տիգրան Աբրահամյանն ասաց. «Ակնհայտ է, որ այս պահին ընթացող գործընթացների հաղթահարումից հետո հաջորդ գլխավոր թիրախը դառնալու է այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը»: Այս պարագայում Հայաստանի իշխանությունը փորձում է ներկայացնել իրավիճակ, որը բխում է տարածաշրջանային ապաշրջափակման տեսանկյունից, իսկ այն ենթադրում է բոլոր տիպի կոմունիկացիաների բացում: ՀՀ վարչապետի ակնարկները վերաբերում էր այդ ճանապարհի օգտագործման հնարավորություններին, այլ ոչ միջանցքի տրամադրմանը»:
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
12:24
12:09
11:42
11:26
11:17
10:53
10:42
10:23
10:08
09:45
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55