«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ վարչապետի աշխատակազմը որոշել է գումար հատկացնել հասարակական կազմակերպություններին, այդ նպատակով նրանք փոփոխություններ են կատարել ՀՀ պետական բյուջեում: Մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող «ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «Ծառայությունների, ծրագրերի համակարգում» միջոցառման «Կապի ծառայություններ» եւ «Գրասենյակային նյութեր եւ հագուստ» հոդվածներից համապատասխանաբար նվազեցվել է 3 մլն 307 հազար դրամ եւ 4 մլն 940 հազ. դրամ եւ ուղղվել «Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին եւ արհմիություններին» ծրագրի «Աջակցություն հասարակական կազմակերպություններին» միջոցառմանը: Որպես հիմնավորվում նշվում է առաջնահերթությունների փոփոխությունը: Սակայն հետաքրքիր է, որ այս որոշումն իր մեջ նաեւ հույժ գաղտնի կետեր է պարունակում, ընդ որում՝ թե կոնկրետ որ հասարակական կազմակերպություններին են ուղղվելու այդ գումարները, եւս անհայտ են, եւ այդ մասին, համենայնդեպս, փաստաթղթերում խոսք չկա: Իհարկե, ավանդույթ է դարձել հեղափոխական իշխանության համար, որ այս կամ այն կազմակերպութուններին գումարներ են տրամադրում, սակայն արդյունքն այդպես էլ անհայտ է մնում: Այս դեպքում էլ չի բացառվում, որ դրանք տրամադրվել են մերձիշխանական հասարակական կազմակերպություններին, որոնք չեն քննադատում կառավարությանը կամ վարչապետին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03