Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստամբուլում 23-րդ Համաշխարհային էներգետիկ կոնգրեսի բացման ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է, որ Թուրքիան ու Ադրբեջանն իրականացնում են համատեղ էներգետիկ նախագծեր:
Ալիևի խոսքով՝ 100 տարի առաջ Բաքվում արդյունահանվել է առաջին նավթը. «Աշխարհում ծովային հանքավայրից նավթն արդյունահանվել է հենց Ադրբեջանում՝ Կասպիցում»:
Խոսելով «Դարի պայմանագրի» մասին՝ Ալիևը հայտարարել է, որ այս տարի նշվելու է Ադրբեջանի անկախության 25-ամյակը. «Էներգետիկ նախագծերը կարևոր դեր են խաղացել Ադրբեջանի անկախության վերականգնման գործում:
Ներկա դրությամբ գոյություն ունի ադրբեջանական նավթը համաշխարհային շուկա հասցնելու երեք երթուղի: Դրանցից երկուսը դուրս են գալիս դեպի Սև ծով (նկատի է առնվում Բաքու-Նովոռոսիյսկ և Բաքու-Սուփսա (Վրաստան) նավթամուղները-1in.am):
Մեկ նավթամուղ էլ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը, դուրս է գալիս Միջերկրական ծով: Մենք առաջինը Կասպից ծովը կապեցինք Միջերկրական ծովին: Ադրբեջանի գազի ապացուցված պաշարները կազմում են 2.6 տրիլիոն խորանարդ մետր: Նմանատիպ խոշոր ծավալի գազ փոխադրելու համար անհրաժեշտ է միջանցքի կառուցում: Ադրբեջանն ու Թուրքիան դարձան այդ ոլորտի առաջատարները և սկսեցին իրագործել TANAP գազատարի նախագիծը:
Հարավային գազային միջանցքի նախագիծը, որի մեջ մտնում է TANAP գազատարը, կազմում է 45 միլիարդ դոլար: Ադրբեջանն ու Թուրքիան Հարավային գազային միջանցքն իրագործելիս ցուցադրում են առաջնորդի որակներ»,- հայտարարել է Ալիևը:
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
16:46
16:29
16:09
15:52
15:35
15:14
14:45
14:23
14:13
13:38
13:19
13:08
12:49
12:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55