«Լինի ընդդիմություն, թե մտավոր ունակություններ ունեցող խավ, նրանք ավելի մեծ պարտականություն ունեցող խավ են, քան ամենօրյա հոգսը հոգացող սովորական մարդիկ»,-«Հայելի» մումալի ակումբում հայտնեց ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը՝ շեշտելով որ ինքը դեմ է եղել ընդդիմադիր գործչի այն հայտարարությանը, թե ժողովուրդը պետք է արթնանա, որ խնդիր լուծվի:
Բանախոսը նաև համաձայն չէ այն խոսակցությունների հետ, որ ընդդիմությունն իր այս գործողություններով ներքին կարգով պաշտպանում է իշխանություններին, այլ ամբողջ խնդիրն այն է, որ նա պատրաստ չէր նման զարգացումներին: «Շրջանառվում է երկու տեսակետ, թե մեր երկրի ղեկավարը հիվանդ է, կամ թուրք է: Ես երկուսին էլ դեմ եմ: Պետք չէ թուրք լինել, որպեսզի ունենալ թուրքական քաղաքական կողմնորոշում: Այն, որ այս իշխանությունների գործողություններն ամբողջովին կարելի էր բնութագրել որպես՝ Թուրքիայի դրածո իշխանության, այն ընկալելի է, բայց էթնիկականի հետ ես երբեք չեմ կապի»,-ասաց Լարիսա Ալավերդյանը և հավելեց. «Երկրորդ՝ ո՞վ է հիվանդ՝ նրանք, որոնք հավատում են այդ գռեհիկ բառապաշարով ներկայացվող խոսքին, թե՞ նա, ով այդ գռեհիկ բառապաշարով, հզոր կամքով, քայլ առ քայլ իրականացնում են թուրքական ցեղասպանական քաղաքականությունը: Այնպես որ՝ եկեք հստակեցնենք՝ այսօր ո՛չ կամազուրկ իշխանություն ունենք, ո՛չ էլ՝ պատահական եկած և ունակություններ չունեցող: Նրանք ունակություն չունեն իրական կառավարում իրականացնել հօգուտ պետությանը և ժողովրդի, նրանք այդ հմտությունները չունեն: Իրենց այն չեն սովորացրել և չի էլ պահանջվում: Իրենցից պահանջվում է անշեղորեն կատարել թուրքական ցեղասպանական այս ծրագիրը և դրա մեջ ընդգրկել բավական մեծ թվով հասարակ մարդկանցից բաղկացած խավերին: Հմուտ մանիպուլյատիվ տեխնոլոգիաներին պատրաստ չէր այս՝ իրոք շատ դյուրահավատ ժողովուրդը»: Ալավերդյանը սակայն հիշեց, որ ժամանակին ամենազարգացած ազգերը՝ գերմանացիները, իտալացիները, իսպանացիները չկարողացան դիմանալ մանիպուլյատիվ այդ մեխանիզմներին, բայց կա մեծ տարբերություն նանցիստական երկրների և Հայաստանի իշխանությունների գործողություններում՝ առաջինները ի շահ իրենց երկրի էին գնում դրան, իսկ Հայաստանում՝ ի շահ թշնամական պետության:: ՀՀ նախկին օմբուդսմենը նկատեց, որ ՀՀ իշխանությունները սպասարկում են Ադրբեջանի և Թուրքիայի շահերը և դրան զուգահեռ Ռուսաստանին ասում՝ թե արի իմ համար պայքարի թյուրքական պետությունների դեմ, ինչը տրամաբանական չէ:
«Ամեն մի ժողովուրդ իր ճակատագրի տերն է, տղա՞ ես՝ տեր կանգնիր, եթե ոչ՝ տեր կանգնող լինելու է, և այն չի լինելու հօգուտ մեր ազգի»,-հայտարարեց Լարիսա Ալավերդյանը:
Աղբյուր` Panorama.am
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22