Սենատն ընդունել է օրինագիծ՝ ուղղված կլիմայի փոփոխությունների դեմ, ինչպես նաեւ դեղերի գների իջեցմանն ու որոշ կորպորատիվ հարկերի բարձրացմանը (430 մլրդ դոլար արժողությամբ)։ Սա նախագահ Ջո Բայդենի մեծ հաղթանակն է, որը, ինչպես կարծում են դեմոկրատները, կօգնի իրենց Կոնգրեսում մեծամասնություն պահպանել այս տարվա ընտրությունների ժամանակ, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
27 ժամ տեւած բանակռիվներից եւ օրինագիծը խափանելու հանրապետականների փորձերից հետո Սենատը հավանություն է տվել «Գնաճի իջեցման մասին» օրինագծին՝ 51-50 ձայներով։ Վճռական ձայնը տվել է փոխվարչապետ Քամալա Հարիսը։
Ներկայացուցիչների պալատում օրինագծի քվեարկությունը տեղի կունենա ուրբաթ, ինչից հետո կուղարկվի նախագահին՝ ստորագրման։
«Սենատը պատմություն է կերտում,- ասել է Սենատում մեծամասնության ղեկավար Չաք Շումերը բուռն ծափահարությունների ներքո։- Ամերիկացիներ, որ կորցրել էիք հավատը, թե Կոնգրեսը կարող է մեծ գործեր անել, այս օրինագիծը ձեզ համար է»։ Շումերն ընդգծել է, որ այս օրինագիծը «կփոխի Ամերիկան տասնամյակների համար», որովհետեւ պարունակում է «Ամերիկայի պատմության մեջ ամենահամարձակ միջոցների փաթեթը մաքուր էներգիայի մասին»՝ ուղղված կլիմայի փոփոխության դեմ եւ միաժամանակ իջեցնելով սպառողական ծախսերը. օրինագիծը կարող է օգնել դեմոկրատներին նոյեմբերի 8-ի միջանկյալ ընտրությունների ժամանակ։
Օրինագիծն ուղղված է ածխաթթու գազի արտանետումների կրճատմանը եւ անցմանը «կանաչ էներգիային», ինչպես նաեւ դեղերի արժեքի իջեցմանը տարեց մարդկանց համար, կորպորացիաների եւ հարուստների հարկերի վերահսկմանը։
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02