Հայաստանի առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հրամանով համակարգի առանձին ոլորտների գործունեության ուսումնասիրության եւ բարելավման նպատակով ստեղծվել է աշխատանքային 4 հանձնաժողով։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
Դրանցից մեկը պետք է առաջարկներ մշակի առողջապահության նախարարության եւ նախարարության համակարգի մեջ ընդգրկված հիմնարկների եւ կազմակերպությունների գործունեության օպտիմալացման, կազմակերպակառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ Մյուս հանձնաժոողովի աշխատանքներն ուղղված կլինեն առողջապահական պետական նպատակային ծրագրերի ու դրանց բյուջեների կազմման եւ ծախսման գործընթացների վերանայմանը։
Կարեւորվել են նաեւ առողջապահության բնագավառում բարձր տեխնոլոգիաների եւ Հայաստանի Հանրապետության առողջապահական միասնական տեղեկատվական համակարգի (էլեկտրոնային առողջապահական համակարգ), ինչպես նաեւ կլինիկական ուղեցույցների ու պացիենտի վարման գործելակարգերի ներդրումը, որոնց իրականացման համար նախապատրաստական աշխատանքներ կծավալեն առանձին հանձնաժողովներ։
Ստեղծված հանձնաժողովներից պահանջվել է երկամսյա ժամկետում ներկայացնել հստակ կառուցվածքով վերլուծություն` իրավիճակ, գրանցված արդյունքներ,արդիականացման նպատակահարմարության հիմնավորում, վերափոխումների, արդիականացման կամ նոր մոտեցումներ ներդնելու առաջարկներ՝ համապատասխան ֆինանսական եւ կազմակերպական կարիքների գնահատմամբ:
«Այսօր երկրի թե՛ իշխանությունները, թե՛ հասարկությունը խնդիրներ են տեսնում առողջապահության համակարգում։ Խնդիրներ տեսնում ենք նաեւ մենք։ Բայց որպեսզի հստակեցվեն առաջնահերթ նպատակաները եւ ծրագրերը, նախ պետք է խորամուխ լինենք առկա խնդիրների մեջ, հստակեցնենք առաջնահերթությունները»,- հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը։
Ներկայացնելով նախանշվող աշխատանքների փոխկապակցվածությունն ու կարեւորությունը համակարգում արդյունավետության բարձրացման գործում` Լեւոն Ալթունյանը հանձնաժողովի անդամներին, ինչպես նաեւ նախարարության անձնակազմին հորդորել է աշխատել մեծ պատասխանատվությամբ եւ ողջ ներուժով։
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02