Գազի գների կտրուկ աճի պատճառով գերմանական միլիոնավոր տնային տնտեսությունները չեն կարողանա փակել ջեռուցման ծախսերը։ Այսպիսի կարծիք է հայտնել Բնակարանների վարձակալման գերմանական միության (Deutscher Mieterbund) ղեկավար Լուկաս Զիբենկոտենը, տեղեկացրել է DW-ն։
Փորձագետի խոսքով՝ ամենից շատ կտուժեն նրանք, որոնց եկամուտները մի փոքր գերազանցում են պետնպաստների մակարդակով սահմանված շեմը։ «Խոսքը միլիոնավորների մասին է»,- նախազգուշացրել է Զիբենկոտենը։
Իրավիճակը մեղմելու համար անհրաժեշտ է բարեփոխել բնակարանի վճարների համակարգը։ «Անհրաժեշտ է էապես բարձրացնել եկամուտների շեմը նրանց համար, ովքեր կարող են բնակարանային նպաստների հավակնել»,- ասել է նա։ Նման վճարներ կարող են ստանալ նրանք, որոնց զուտ ամսական եկամուտը չի գերազանցում 5 000 եվրոն ընտանիքի համար։ Բնակվարձի աճը կարելի կլիներ ներառել բնակարանի արդիականացման վճարների մեջ՝ հաշվի առնելով էներգաարդյունավետությունը, ավելացրել է Զիբենտոկենը։
Կանցլեր Օլաֆ Շոլցը ավելի վաղ նշել էր բնակարանային նպաստների համակարգի բարեփոխման անհրաժեշտության մասին։
ՌԴ-ից գազի մատակարարումների նվազման ֆոնին ԵՄ-ի երկրները պետք է ինքնակամ 15 տոկոսով կրճատեն գազի սպառումը օգոստոսից մինչեւ հաջորդ տարվա մարտ։ Էներգետիկ շուկայում լարված իրավիճակի պատճառով ՔԴՄ եւ ՔՍՄ կուսակցությունները կողմ են, որպեսզի շարունակվի Գերմանիայում գործող երեք ատոմային ռեակտորների գործունեությունը դեկտեմբերի 31-ից հետո։ Նրանք կարծում են, որ ատոմակայանները պետք է աշխատեն մինչեւ 2024թ.։
Բայց Գերմանիայի կառավարող կոալիցիայում սա վեճերի առիթ է տվել։ Քննադատները նաեւ նշել են, որ ատոմակայանները փակում են միայն Գերմանիայի էլեկտրաէներգիայի պահանջմունքի վեց տոկոսը։ Նախաձեռնության հակառակորդները նաեւ նշել են, որ գերմանական ռեակտորների գործունեության երկարացումը կհանգեցնի ռադիոակտիվ աղբի ծավալների ավելացման։ Բացի այդ, Գերմանիայում ատոմային էներգիայից հրաժարվելու որոշումների պատճառով այժմ արդեն դրանց անվտանգությունն այնքան էլ մանրակրկիտ չի ստուգվում։
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02