ԶԼՄ-ները հայտնում են Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի Նովոֆեդորովկա գյուղի մոտ տեղակայված ռուսական ավիաբազայի տարածքում մի քանի ուժգին պայթյունների մասին։ Նովոֆեդորովկան գտնվում է Սև ծովում, Ղրիմի արևմտյան ափին գտնվող Սակի քաղաքի մոտ: Դատելով բաց աղբյուրներից՝ այստեղ են գտնվում ռազմական օդանավակայանը և ՌԴ ՊՆ ուսումնավարժարանը։
Հաղորդվում է, որ տեղական ժամանակով մոտավորապես 15:30-ին մեկ րոպեի ընթացքում լսել են առնվազն 12 պայթյուն: Մոտ կես ժամ անց կրկին պայթյուն է որոտացել, որն ամենաուժեղն է եղել։
ՌԴ ՊՆ-ն հաստատել է պայթյունները, հայտնելով, որ ավիացիոն զինամթերթի դետոնացիան մի քանի պայթյուն է առաջացրել Սակի օդանավակայանի տարածքում։ Պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, ավիացիոն տեխնիկան չի տուժել, հայտնել են նախարարությու
«Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրդեհը մարելու և պայթյունի պատճառները պարզելու ուղղությամբ։ Տեղից ստացված հաղորդագրության համաձայն՝ օդանավակայանի զինամթերքի պահեստային տարածքի վրա կրակի ազդեցություն չի եղել», – ավելացրել են ՊՆ-ից։
«Կոմերսանտ» թերթը, հղում անելով գյուղապետարանի իր աղբյուրին, հայտնում է, որ հարձակման են ենթարկվել օդանավակայանի ուսումնական կենտրոնը և զինամթերքի պահեստները։
Նովոֆեդորովկայից մինեչւ ուկրաինական մոտակա դիրքերը 200 կմ է։ Ուկրաինային նման հեռահարության հրթիռների մատակարարման մասին հրապարակային չի հայտարարվել, սակայն HIMARS հմալիրները, որոնք փոխանցվել են Ուկրաինային, կարող են արձակել նման հրթիռներ։
Ըստ Կոմերսանտի, Սակի և Նովոֆեդորովկա բնակավայրերի մոտ տեղակայված են Նիտկա ուսումնական համալիրը և զինամթերքի պահեստները։