Զինված տղամարդը, որը փորձում էր ներխուժել Հետաքննությունների դաշնային բյուրոյի Օհայոյի նահանգի գրասենյակ, սպանվել է ոստիկանության հետ բախման հետեւանքով։
Միջադեպը գրավել է ամբողջ երկրի ուշադրությունը, քանի որ տեղի է ունեցել այն բանից ընդամենը մի քանի օր հետո, երբ ՀԴԲ-ն խուզարկություն էր կատարել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Ֆլորիդայի տանը, ինչը զայրացրել էր նրա հանրապետական կողմնակիցներին։ Ի դեպ, ուղիղ ցուցումներ, որ այդ իրադարձություններն ինչ-որ կերպ կապված են միմյանց հետ, չկան, տեղեկացրել է «Голос Америки»-
ՀԴԲ-ն հայտարարել է, որ զինված տղամարդը փորձել է «կոտրել» Ցինցինատի քաղաքի (Օհայոյի նահանգ) գրասենյակի մուտքի դուռը։ «Տագնապի ազդանշանի միանալուց եւ ՀԴԲ-ի զինված գործակալների արձագանքից հետո նա փախել է»,- նշվել է հայտարարությունում։
Տեղի ԶԼՄ-ների տեղեկություններով՝ տղամարդը թափահարել է AR-15 բազմալիցք հրացանը՝ նախքան մեքենա նստելն ու փախչելը։ Ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ իրավապահ մարմինները հետապնդել են նրա մեքենան, եւ որ տղամարդը կանգ է առել գյուղական վայրում։ «Երբ մեքենան կանգ է առել, աշխատակիցների եւ կասկածյալի միջեւ փոխհրաձգություն է սկսկվել»,- տեղեկացրել են ոստիկանությունում։
Հետո ոստիկանները փորձել են պայմանավորվել կասկածյալի հետ, բայց նա չի հանձնվել, տեղեկացրել է ոստիկանության ներկայացուցիչը մամուլի ասուլիսում։ Երբ կասկածյալը նորից զենքը բարձրացրել է ոստիկանների ուղղությամբ, նրանք կրակել են, եւ «նա պատահարի վայրում մահացել է ստացած վերքերից»։
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03