Անձի պաշտամունքով Հյուսիսային Կորեան գտել է այսպես կոչված <<ոսկե միլիարդի>> գերիշխանության տակ չգտնվելու և նրան չծառայելու բանաձևը
12.08.22 | 11:40
Համացանցում հաճախ են ծիծախում Հյուսիսային Կորեայի, իրենց ներքին կարգերի և առաջնորդի վրա։ Սակայն, փաստը մնում է փաստ, որ Արևմուտքը այդ փոքր պետության հետ հաշվի է նստում և նույնիսկ ԱՄՆ նախագահն է գնում Կիմ Չեն Ընի մոտ։
Անձի պաշտամունքով Հյուսիսային Կորեան գտել է այսպես կոչված <<ոսկե միլիարդի>> գերիշխանության տակ չգտնվելու և նրան չծառայելու բանաձևը։ Հետևաբար <<ոսկե միլիարդի>> գերիշխանության դեմ պատերազմում Հյուսիսային Կորեայի վրա կարելի է հույս դնել։
Հայաստանն այդպես էլ ոչ միայն հակաթուրքական պետություն չդարձավ, որը կարող էր Ռուսաստանի համար լավ հենարան և գործոն լիներ, այլև վերջին 20 տարիների ընթացքում ակտիվորեն այսպես ասած եվրաինտեգրվում էր։
Եվ երբ եկավ Ռուսաստանի վճռորոշ գլխավոր ճակատամարտի օրը, պարզվեց, որ Հայաստանը <<ոսկե միլիարդի>> լծի տակ գտնվող սովորական շարքային եվրաինտեգրվող պետություն է։ Դա էլ հանդիսացավ մեր կորուստների գլխավոր պատճառը։
Եվ այսօր Ռուսաստանին ակտիվորեն մեղադրողների և քննադատողների ճնշող մեծամասնությունը, եթե չասեմ բոլորը, Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհի հետ նախկինում ոչ մի խնդիր չեն ունեցել։ Երևի նման պատվեր չի եղել։