Ու՞մ է ձեռնտու հայրենիքի մասերի բաժանումն ու հանձնումը, կամ ո՞վքեր են Հայաստանը դիտարկում որպես աշխատատեղ։
Այսօր մարդիկ կան, ովքեր հայտնվել են մեղրի տակառում՝ պարզ գիտակցելով, որ դա ուղղակի բախտի կողմից նետված քմահաճույք է, և, որ դա ընդհանրապես կապ չունի իրենց ոչ մի «արժանիքի» հետ։ Այդպիսինները փորձում են հնարավորինս շատ օգուտներ քաղել իրենց ընձեռված հնարավորությունից՝ անդավաճան մնալով «ինձանից հետո, թեկուզ ջրհեղեղ» սկզբունքին։ Դրանք այն մարդիկ են, ում համար «հայրենիք» կարող են դառնալ անխտիր բոլոր այն վայրերը, որտեղ կկարողանան իրենց թույլ տալ որոշ ճոխություններ։ Այդպիսի մարդիկ այսօր ՀՀ-ում զավթել են բարձր և «յուղոտ» պաշտոններ և մեր երկրի զարգացման ուղին և աստիճանը հարմարեցում են իրենց գործելաոճին։ Նրանք կհանձնեն անգամ ՀՀ տարածքի կեսը, պայմանով, որ չեն զրկվի «աթոռներից» և կշարունակեն իրենց սկսած «շահութաբեր» պաշտոնավարումը։ Ակներև է, որ երկրի վիճակի ցանկացած ցնցման դեպքում՝ դա կլինի պատերազմ թե ներքին անկայունություն, այսօրվա բարձրաստիճան պաշտոնյաների զգալի մասը ստիպված կլինի կյանքը սկսել նորից՝ անազատության կամ սահմանափակ ազատության մեջ։ «Շահածը» կորցնելու վտանգից դրդված՝ նրանք պատրաստ են ամենաստոր քայլին։ Բոլոր բարձրաստիճան պետական պաշտոնյաներն այսօր վարում են պետականամետ քաղաքականություն այնքանով, որքանով դա համընկնում է իր բիզնես գործունեությանը և եկամուտների աճին։ Երբ պետական պաշտոնյա դառնալը չլինի այդքան շահութաբեր և պաշտոնը չդառնա անձնական հարցերի կարգավորման լծակ, այդ ժամանակ էլ կարելի կլինի խոսել պետություն զարգացնելու մասին։
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02