Իրանի միջուկային համաձայնագիրը վերականգնելու Եվրոպայի առաջարկը ենթադրում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ պատժամիջոցների թուլացում եւ ճանապարհ է հարթում Թեհրանի համար՝ խուսափելու ենթադրյալ միջուկային օբյեկտների հետագա ուսումնասիրությունից, հաղորդում է Politico-ն՝ մեջբերելով եվրոպական առաջարկի նախագծից հատվածներ:
Նախագծի մանրամասները վերջնական տեսքի են բերվել Վիեննայում։ ԵՄ-ն այդ հարցում սերտորեն համագործակցում է Վաշինգտոնի հետ, պայմանները հուշում են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստ է գործարք ապահովելու համար սպասվածից ավելի շատ զիջումների գնալ, հատկապես նվազեցնելով ճնշումը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վրա, որն ԱՄՆ համարում է ահաբեկչական կազմակերպություն
Սակայն բանակցություններում ԱՄՆ հատուկ բանագնաց Ռոբ Մալլին հերքել է, որ ԱՄՆ-ը փոխում է իր չափանիշները կամ կանոնները, երբ խոսքը վերաբերում է պատժամիջոցներ սահմանելուն:
Ապրիլին նախագահ Ջո Բայդենը մերժել էր, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը որպես «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն» ճանաչելու մասին, ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալ Թրամփի 2019 թվականին կայացրած որոշումը չեղարկելու Իրանի պահանջը: Մայիսի սկզբին ամերիկացի սենատորների երկկուսակցական խումբը հանդես էր եկել բանաձեւով, որում ասվում էր, որ ԱՄՆ-ը չպետք է համաձայնի պատժամիջոցները չեղարկելու որեւէ գործարքի:
Թեեւ եվրոպական առաջարկը, որը միջնորդվել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի կողմից՝ ԱՄՆ պաշտոնյաների հետ սերտ համագործակցությամբ, ինքնին չի վերացնի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նկատմամբ առկա պատժամիջոցները, այն լրջորեն կսահմանափակի դրանց արդյունավետությունը:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22