Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 133-րդ կմ հատվածում հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենա է այրվում
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատվորեն ժամաել են ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները՝ 4 մարտական հաշվարկով՝ մարզային փրկարարական վարչության պետ Հակոբ Սարգսյանի գլխավորությամբ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ այրվում է հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենան և կրակն ու ծուխը տեսանելի է մոտ 1 կմ հեռավորությունից: Հրշեջները հեռվից են փորձում ջրով մարել կրակը:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը: Երթևեկությունը երկկողմանի դադարեցվել է: Տեղում աշխատում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով վարորդը այրվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
Այս պահին դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչները, ովքեր սպասում են, մինչև հրշեջները մարեն կրակը, որ կարողանան գործողություններ կատարել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22