Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ 1 ժամ 40 րոպե տևած հանդիպումից հետո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իրենք քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության նոր հնարավորություններն ու հատկապես Սիրիայում միասին գործելու հետ կապված հարցեր։ Այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
«Մենք հնարավորություն ունեցանք նաև քննարկելու Սիրիայի թեման: Իհարկե, շատ նուրբ հարց է: Խոսեցինք «Եփրատի վահան» գործողության մասին»,- ասել է Էրդողանը:
Նա նշել է, որ քննարկվել են հարցեր, թե այդ գործողության շրջանակում ինչպես կարող են երկու երկրները համագործակցել:
«Հատկապես Հալեպի հարցի շուրջ զրուցել ենք այն մասին, թե հումանիտար ի՞նչ օգնություն կարող ենք հասցնել այնտեղ, ի՞նչ ռազմավարություն կարող ենք կիրառել, որպեսզի Հալեպի ժողովուրդը վայրկյան առաջ խաղաղություն տեսնի: Մեր հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարները, հետախուզական ծառայությունների ղեկավարները, հավատս մեծ է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև սերտ համագործակցությունն է՛լ ավելի կամրապնդվի, մենք կհասնենք ինչ-որ բանի այս թեմաների համատեքստում»,- ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել է ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Սակայն այս տարվա ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
16:46
16:29
16:09
15:52
15:35
15:14
14:45
14:23
14:13
13:38
13:19
13:08
12:49
12:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55