Սույն թվականի օգոստոսի 19-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի (ՀՀ ԳԱԱ ՔՖԻ) տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրեց քիմիական գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանին:
Սեյրան Մինասյանը ներկայացրեց իր պաշտոնավարման ժամանակ ՀՀ ԳԱԱ ՔՖԻ-ում իրականացված աշխատանքները և նախատեսվող զարգացման ծրագրերը: Ինստիտուտը 3 տարվա ընթացքում ստացել է շուրջ 30 դրամաշնորհ ու ծրագրային պատվեր։ Ինստիտուտի բյուջեն աճել է 4-5 անգամ։ Վերազինվել է ինստիտուտի գիտահետազոտական բազան և ենթակառուցվածքը։ Ինստիտուտի գիտական անձնակազմն երիտասարդացել է։
Առաջիկա տարիներին ՀՀ ԳԱԱ ՔՖԻ-ում իրականացվելիք միջոցառումների մասին Սեյրան Մինասյանը նշեց, որ նախատեսվում է Բարձր էներգիական նյութերի և պրոցեսների ուսումնասիրության նոր լաբորատորիայի ստեղծում, Երևանի պետական համալսարանի, Ռուս-հայկական համալսարանի հետ բազային 2 լաբորատորիաների ստեղծում, ինչը հնարավորություն կտա իրականացնել համատեղ գիտակրթական ծրագրեր: Նախատեսվում է նաև արտերկրից գիտնականների ներգրավմամբ 3-4 նոր լաբորատորիաների և խմբերի ստեղծում, գիտական հաշվողական երկու հանգույցի ստեղծում։
Սեյրան Մինասյանը ծնվել է 1963թ.՝ ՀՀ Գյումրի քաղաքում: 1985թ․ավարտել է Երևանի պետական համալսարանի Քիմիայի ֆակուլտետը` ստանալով քիմիկոսի որակավորում: 1988թ. ավարտել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան՝ կինետիկա և կատալիզ մասնագիտությամբ: 1988-1991թթ. աշխատել է ԳԱԱ ՔՖԻ-ի Հեղուկաֆազ ազատ ռադիկալային ռեակցիաների լաբորատորիայում՝ որպես ավագ լաբորանտ, այնուհետև որպես գիտաշխատող, ապա ավագ գիտաշխատող: 1991-1992թթ. եղել է Գյումրի քաղաքի Շիրակի շրջանի շրջանային խորհրդի նախագահի տեղակալը: 2004-2013թթ. աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում` որպես զարգացման սեկտորի պետ, գիտարտադրական սեկտորի պետ, տնօրենի տեղակալ գիտարտադրական հարցերով: 2018թ-ից ՀՀ ԳԱԱ ՔՖԻ քիմիական անվտանգության ֆիզիկա-քիմիական հիմնահարցերի գիտական խմբի ղեկավարն է: 2019թ. նշանակվել է ՀՀ ԳԱԱ ՔՖԻ-ի տնօրեն
Սեյրան Մինասյանը շուրջ 120 գիտական աշխատանքի հեղինակ է: Մասնակցել է 4 միջազգային գիտական դրամաշնորհային և մոտ 20 միջազգային փորձագիտական և խորհրդատվական ծրագրերի:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03