ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կշարունակի Աֆղանստանի օտարերկրյա ակտիվներից միլիարդավոր դոլարների դուրսբերման բանակցությունները, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Աֆղանստանի փլուզված տնտեսության կայունացման նախաձեռնությունը շարունակելու որոշումն ընդգծում է Վաշինգտոնի աճող անհանգստությունը հումանիտար ճգնաժամի հետ կապված, քանի որ Միավորված Ազգերի Կազմակերպությունը նախազգուշացնում է, որ երկրի 40 միլիոն բնակչության մոտ կեսը ձմռան մոտենալուն պես բախվելու է «սուր քաղցի» խնդրին։
ԱՄՆ-ի ղեկավարությամբ իրականացվող ջանքերի հիմքում ընկած է Աֆղանստանի կենտրոնական բանկի՝ օտարերկրյա սեփականության մեջ գտնվող միլիարդավոր ակտիվների փոխանցման պլանը Շվեյցարիայում առաջարկվող թրաստային հիմնադրամին։ Վճարումը կիրականացվի թալիբների (որոնց շատ առաջնորդներ գտնվում են ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ) շրջանցմամբ, միջազգային խորհրդի օգնությամբ։
Թալիբները հունիսի վերջին Դոհայի բանակցություններում հանդիպակաց առաջարկ էին ներկայացրել։
ԱՄՆ պետդեպարտամենտի եւ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները օգոստոսի 11-ի (ԿՀՎ-ի անօդաչուի հարվածի հետեւանքով «Ալ Քաիդայի» առաջնորդ Այման ալ-Զավահիրիի սպանվելուց 12 օր հետո) ճեպազրույցում անկախ վերլուծաբաններին ասել էին, որ կշարունակեն բանակցությունները՝ չնայած դժգոհ են դրանց տեմպերից։
Մի աղբյուրի համաձայն՝ թալիբները եւ Աֆղանստանի կենտրոնական բանկը, որոնք հայտնի են DAB անվանատառերով, դանդաղ են գործում, ասել է ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը։ «Թալիբանը» նստել է ձեռքերը ծալած, եւ դա կատաղեցնում է»։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02