«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018-ից ի վեր՝ իշխանության գալուց հետո, մի քանի անգամ է հրաժարական տվել ու ընտրվել: Այդ ընթացքում նա որեւէ անգամ չի լքել վարչապետի աթոռը՝ վարչապետին լիազորված բոլոր գործառույթները շարունակելով իրականացնել արդեն որպես գործադրի ղեկավարի պաշտոնակատար: 2018-ի իշխանափոխության օրերին (ապրիլի 25-ին), երբ դեռ նա ուսապարկով ու ձեռքը վիրակապած էր հարթակից ելույթ ունենում, հայտարարում էր. «Այն պահին, երբ գործող վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, նրա հետ հրաժարական է տվել ամբողջ կառավարությունը: Այսօր կառավարությունում գործող ոչ մի պաշտոնյա չկա: Կառավարության բոլոր անդամները հրաժարական տված են համարվում»:
Նույն օրն ու էլի նույն հարթակից ընդդիմադիր Փաշինյանը վստահեցնում էր, թե ՀՀ վարչապետի հրաժարականի պարագայում չի կարող վարչապետի պաշտոնակատար լինել: Վերոնշյալ հայտարարությունից ուղիղ երեք տարի անց (ի դեպ, նույն օրը՝ ապրիլի 25-ին) նույն Նիկոլ Փաշինյանը հերքում էր ինքն իրեն՝ ասելով, թե հրաժարական տալով վարչապետի պաշտոնից՝ այս ընթացքում շարունակելու է կատարել ՀՀ վարչապետի պարտականությունները՝ օրենսդրությամբ ու սահմանադրությամբ ենթադրվող ամբողջ ծավալով: Վարչապետի աթոռին անգամ մեկ րոպեով հրաժարական չտվող Փաշինյանը, փաստորեն, կառավարության կաբինետի ղեկավարի հրաժարականի մասին իրարամերժ հայտարարություններով հերթական անգամ ստել է»:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22