Ստամբուլի ոստիկանությունում վկայություն տված մի քաղաքացի, ում անունը չի բացահայտվում, հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տարիներ առաջ ցանկացել են սպանել՝ վիրահատական սեղանին: Այս մասին գրում է թուրքական t24.com.tr կայքը:
Նա պատմել է, որ թուրքական «Զաման» թերթի նախկին տերերից Ալադին Քայան Էրդողանի վիրահատությունից մեկ շաբաթ առաջ զրուցել է «Էքոնոմի» թերթի խմբագրությունում, զրույցի ընթացքում իր կողքին նստած տղամարդուն Քայան ասել է. «Հուսամ, այս անգամ այս գործը հիվանդանոցում միանշանակ կավարտվի»:
Քայայի գործով վկայություն տված քաղաքացին նշել է, որ նա չի ճանաչում այդ օրը Քայայի հետ զրուցած տղամարդկանց:
Այնուհետև քաղաքացին հայտնել է, որ օրեր անց, երբ մամուլում լուրեր տարածվեցին, թե Էրդողանին տեղափոխում են մեկ այլ հիվանդանոց, նա միանգամից գլխի է ընկել, որ դա Քայայի հետ զրուցած անձանց ձեռքի գործն է:
Նշենք, որ Ալադին Քայան ձերբակալվել է 2016թ.-ի սեպտեմբերի 2-ին՝ Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեղադրանքով:
Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
16:46
16:29
16:09
15:52
15:35
15:14
14:45
14:23
14:13
13:38
13:19
13:08
12:49
12:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55