Իտալական Lunardelli գինեգործական ընկերությունը 2023 թվականից կդադարեցնի Ադոլֆ Հիտլերի, Բենիտո Մուսոլինիի, Իոսիֆ Ստալինի եւ այլ պատմական դեմքերի դիմանկարներով գինիների արտադրությունը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է նրա սեփականատեր Անդրեա Լունարդելին։ «Պատմական» գիծը գործարկվել է 1995 թվականին եւ դրանից հետո բազմիցս սկանդալների պատճառ է դարձել տարբեր լրատվամիջոցներում։ Lunardelli-ն պարբերաբար քննադատության եւ հակասեմիտիզմի ու բռնապետներին պաշտելու մեղադրանքների առարկա է դառնում։ 2013 թվականին Սիմոն Վիզենթալի հրեական կենտրոնը կոչ է արել բոյկոտել նրանց արտադրանքը: Լունարդելին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ պիտակների վրա այդքան ոչ միանշանակ կերպարներ դնելու գաղափարը ծնվել է պատահաբար, երբ 27 տարի առաջ հորը խնդրել են Մուսոլինի նկարով շիշ պատրաստել։ «Հաջորդ տարվանից մենք կվերագործարկենք մեր տեսականին այն բանից հետո, երբ ընկերությունն ինձ կանցնի հորիցս։ Գինին նույնը կմնա։ Մեկ այլ պատճառ էլ դարձել է գինու շուրջ վեճը, որը ինչ-որ մեկը չափազանց լուրջ եւ ծանր է տարել: Մեզ համար այս գիծը միշտ արտադրանք է եղել կոլեկցիոներների համար»,- ասում է Լունարդելին։ Որպես նման պահվածքի օրինակ՝ նա բերել է սպառնալիքները, որոնք, ըստ նրա, ընկերությունը ստացել է այն բանից հետո, երբ աղմկահարույց գինու մասին հաղորդումը ցուցադրել են Ռուսաստանում։ Լունարդելիի կարծիքով՝ գինի արտադրողներին ներկայացրել են որպես «նացիստներ եւ ֆաշիստներ»: Բացի հիշատակված բռնապետներից, գինու պիտակների վրա հայտնվել են այնպիսի հայտնի պատմական դեմքերի դիմանկարներ, ինչպիսիք են փիլիսոփա Կառլ Մարքսը, Ավստրիայի կայսր Ֆրանց Իոսիֆը, հեղափոխականներ Վլադիմիր Լենին ու Էռնեստո Չե Գեւարան եւ այլք։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02