ARM | RUS |

Պետական բյուջեից շուրջ 560 միլիոն դրամ գումար հափշտակելու փորձ է արվել

24.08.22 | 12:59

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է պետական բյուջեից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու հանցավոր մեխանիզմ։ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից մանրամասնում են, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունից ՊԵԿ քննչական վարչություն հաղորդում էր ստացվել, որ ավտոմոբիլային տրանսպորտի միջմարզային բեռնափոխադրումների գործունեություն իրականացրած ՍՊ ընկերության անունից 2022 թ. հունիսի 30-ին հարկային մարմին են ներկայացվել կեղծ տվյալներ պարունակող եկամտային հարկի և սոցիալական վճարի ճշտված հաշվարկներ, որոնցով նվազեցվել են ընկերության կողմից նախկինում ճշգրիտ հաշվարկված և պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարները: Արդյունքում առանձնապես խոշոր չափերով՝ 63 միլիոն ՀՀ դրամ եկամտային հարկի գումարները համարվել են ավել վճարված և վերադարձվել են հարկերի միասնական հաշվին։ Դեպքի առթիվ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում տեղեկություններ են ստացվել, որ 2022 թ. հունիսի 11-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում նույն եղանակով հարկային մարմին են ներկայացվել 4 այլ կազմակերպությունների՝ կեղծ տվյալներ պարունակող եկամտային հարկի և սոցիալական վճարի ճշտված հաշվարկներ, ինչի արդյունքում այդ ընկերությունների կողմից նախկինում ճշգրիտ հաշվարկված և պետական բյուջե վճարված՝ ընդհանուր առմամբ 495 միլիոն ՀՀ դրամ եկամտային հարկի գումարները համարվել են ավել վճարված և վերադարձվել են հարկերի միասնական հաշվին։ ՊԵԿ փոխանցմամբ, քրեական վարույթով իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված կազմակերպությունների կեղծ տվյալներով հարկային հաշվարկները չեն ներկայացվել դրանց իրական շահառուների կողմից, այլ ընկերությունների միջոցով պետական բյուջեից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 560 միլիոն ՀՀ դրամի հափշտակությունը նախապես պլանավորված մեխանիզմով կազմակերպել են ՀՀ քաղաքացիներ Հ.Ք.-ն և Գ.Ն.-ն։ Մասնավորապես, նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հ.Ք.-ն և Գ.Ն.-ն, իրենց հանցավոր մտադրություններն անխոչընդոտ իրագործելու և հանցագործությունը քողարկելու նպատակով, մինչև պետական բյուջեից գումարներ հափշտակելը՝ 2022 թվականի հունիս ամսին առանց իրական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության հիմնադրել են 9 ընկերություն, ինչպես նաև այդ ընկերությունների և իրենց անվամբ ՀՀ-ում գործող տարբեր առևտրային բանկերում բացել են 23 բանկային հաշվեհամար։ Այնուհետև, Հ.Ք.-ն և Գ.Ն.-ն, նշված 5 կազմակերպությունների հարկային հաշվարկների ընդունման էլեկտրոնային համակարգ մուտք գործելու հասանելիություն ստանալու նպատակով, կեղծել են կնիքներ, լիազորագրեր, դիմումներ, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի քաղվածքներ, ու կազմված կեղծ փաստաթղթերը ներկայացնելով ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչություն՝ գրանցվել են որպես կազմակերպությունների տնօրեն և էլեկտրոնային համակարգի առցանց լիազոր, որի հիման վրա հարկային մարմնից ստացել են էլեկտրոնային համակարգ մուտք գործելու ծածկագրեր և գաղտնաբառեր։ Վերջիններս, օգտագործելով խաբեության եղանակով ստացված ծածկագրերը ու գաղտնաբառերը, մուտք են գործել այդ 5 կազմակերպությունների հարկային հաշվարկների ընդունման էլեկտրոնային համակարգ և հարկային մարմին ներկայացրել ընկերությունների կեղծ տվյալներ պարունակող եկամտային հարկի և սոցիալական վճարի ճշտված հաշվարկներ, որոնցով նվազեցրել են ընկերությունների կողմից նախկինում ճշգրիտ հաշվարկված և պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարները: Արդյունքում եկամտային հարկի գումարները համարվել են որպես ավել վճարված և պետական բյուջեից վերադարձվել հարկերի միասնական հաշվին։ Այնուհետև, վերադարձվող գումարների մեծությամբ պայմանավորված՝ հարկային հսկողությունից խուսափելու և հարկային ծառայողների տեսադաշտում չհայտնվելու նպատակով նշված անձինք հարկային մարմին են ներկայացրել 167 դիմում՝ եկամտային հարկի գումարները մաս-մաս հարկերի միասնական հաշվից իրենց կողմից բացված հաշվեհամարներին վերադարձնելու մասին, որոնց հիման վրա գումարները փոխանցվել են այդ հաշվեհամարներին։ Այնուհետև Հ.Ք.-ն և Գ.Ն․-ն հափշտակված գումարների հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով դրամական միջոցները բազմաթիվ գործարքներով շրջանառել են իրենց, այդ թվում՝ նոր հիմնադրված ընկերությունների բանկային հաշիվներով և էլեկտրոնային դրամապանակներով ու կանխիկացնելով՝ տնօրինել: Իսկ պետական բյուջեից հափշտակված գումարի մյուս մասը հնարավորություն չեն ունեցել տնօրինել՝ վարույթն իրականցնող մարմնի կողմից անհապաղ կիրառված արգելադրման պատճառով:Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Հ.Ք-ի և Գ.Ն-ի նկատմամբ որոշումներ են կայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Պետական եկամուտների կոմիտեի քննչական, հետաքննության և օպերատիվ հետախուզության, մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների ու Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի աշխատակիցների համատեղ և համակարգված գործողությունների արդյունքում Հ.Ք-ն և Գ.Ն-ն հայտնաբերվել են, ձերբակալվել ու ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Վերջիններիս՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ներկայացվել են մեղադրանքներ, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ ՊԵԿ քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև առ այն, որ հիշյալ անձինք նախապես մշակված բանկային փոխանցումների սխեմաների կիրառման արդյունքում, թաքցնելով և խեղաթյուրելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ծագումը և իրական բնույթը, պետական բյուջեից հափշտակված դրամական միջոցները ներկայացրել են որպես ձեռնարկատիրական գործունեության արդունք և առանց խոչընդոտների տնօրինել են դրանք: Այսպիսով, Հ.Ք-ի և Գ.Ն-ի գործողություններում առերևույթ առկա են նաև ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված (փողերի լվացում) հանրորեն վտանգավոր արարքի հատկանիշները, որոնց նախաքննության ընթացքում կտրվեն համապատասխան իրավական գնահատականներ: Քրեական վարույթով օպերատիվ-հետախուզական միջոցառումները և քննչական գործողությունները շարունակվում են և միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայում ներգրավված հանցակիցներին, պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Առաջիկա շաբաթ սպասվում է ձյուն. ճանապարհներին մերկասառույց կլինի

Առաջիկա շաբաթ սպասվում է ձյուն. ճանապարհներին մերկասառույց...

15:06

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի...

14:38

Երևանից Նիժնի Նովգորոդի աերոդրոմ ժամանած Աէրոֆլոտի ուղևորները կտեղավորվեն հյուրանոցում

Երևանից Նիժնի Նովգորոդի աերոդրոմ ժամանած Աէրոֆլոտի ուղևորները կտեղավորվեն...

14:19

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 15-ամյա տղան մահացել է

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 15-ամյա տղան...

14:04

Սա Ադրբեջանում արտադրվող «Բասարգեչար» գինին է, պիտակին պատկերված է ՀՀ Գեղարքունիքի մարզը. Ասլանյան

Սա Ադրբեջանում արտադրվող «Բասարգեչար» գինին է, պիտակին պատկերված է ՀՀ Գեղարքունիքի մարզը....

13:37

Զվարթնոց» օդանավակայանը հայտնում է Մոսկվայից ուշացող չվերթների մասին

Զվարթնոց» օդանավակայանը հայտնում է Մոսկվայից ուշացող չվերթների...

13:15

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնություն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան...

13:00

Գարեգին Բ–ի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր Աթոռ

Գարեգին Բ–ի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր...

15:57

Խամենեին Իրանի բնակիչներին միասնության կոչ է արել բողոքների ֆոնին

Խամենեին Իրանի բնակիչներին միասնության կոչ է արել բողոքների...

15:36

Իրանի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ի տարբերություն Թրամփի՝ Իսրայելը ցանկանում է հասնել իշխանափոխության. իրանագետ

Իրանի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ի տարբերություն Թրամփի՝ Իսրայելը...

15:27

Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից

Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից

15:12

ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների հետկանչ

ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների...

14:06

Ուղիղ. Դատարանը քննում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի հարցը

Ուղիղ. Դատարանը քննում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի...

13:39

Առողջապահության նախկին նախարարը մերժում է իր գործողությունների քննադատությունը կորոնավիրուսի շրջանում

Առողջապահության նախկին նախարարը մերժում է իր գործողությունների քննադատությունը կորոնավիրուսի...

13:18

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով դատախազին

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով...

13:02

Ինչո՞ւ են հետաձգել Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումը. Ղազինյան (Տեսանյութ)

Ինչո՞ւ են հետաձգել Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումը. Ղազինյան...

12:47

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

12:24

Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է 810 պատահար

Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է 810...

12:09

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս...

11:42

Հունվարի 9-ից Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, առանձին շրջաններում սպասվում է ձյուն

Հունվարի 9-ից Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում,...

11:26

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55