Արցախի Հանրապետության քաղաքացիները ունեն Արցախում եւ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին իրազեկված լինելու իրավունք եւ բարոյական անհրաժեշտություն: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
«Այդ իրավունքը վերաբերում է նաեւ այնպիսի իրադարձություններին, որոնք առաջիկա ծրագրեր են եւ ուղղակիորեն առնչվում են անձնական եւ հանրային կյանքի կազմակերպման որոշակի գործընթացների (ճանապարհների կառուցում եւ երթուղիների փոփոխություն, համացանցի ապահովում, էներգա եւ գազա մատակարարում, կապի այլ միջոցների անցկացում եւ այլն): Այդ մասին ասված է Արցախի ՄԻՊ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջով տարածված հաղորդագրության մեջ։ «ԱՀ Սահմանադրության 51-րդ հոդվածն ամրագրում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու յուրաքանչյուրի իրավունքը: Այս իրավունքն ապահովելու համար ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերում նախատեսված է նաեւ պետական տարբեր մարմինների՝ «թույլատրելի» սահմաններում հրապարակային գործելու պարտականությունը: Արցախի Հանրապետության քաղաքացիները ունեն Արցախում եւ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին իրազեկված լինելու իրավունք եւ բարոյական անհրաժեշտություն: Այդ իրավունքը վերաբերում է նաեւ այնպիսի իրադարձություններին, որոնք առաջիկա ծրագրեր են եւ ուղղակիորեն առնչվում են անձնական եւ հանրային կյանքի կազմակերպման որոշակի գործընթացների (ճանապարհների կառուցում եւ երթուղիների փոփոխություն, համացանցի ապահովում, էներգա եւ գազա մատակարարում, կապի այլ միջոցների անցկացում եւ այլն): Նմանատիպ հարցերում կառավարության անգործությունը կամ պասիվությունը հանրության շրջանում մեծացնում է անորոշության զգացողությունը, հավելյալ մտահոգության եւ անհանգստության պատճառ դառնում: Վերոնշյալ հետեւանքներից խուսափելու համար Արցախի Հանրապետության կառավարությանը կոչ ենք անում լիարժեքորեն ապահովել տեղեկացված լինելու՝ ԱՀ քաղաքացիների իրավունքը եւ հանրային կյանքին առնչվող հարցերի շուրջ պարբերաբար, ժամանակին եւ պատշաճ կերպով հանդես գալ իրազեկող հայտարարություններով»,- նշվում է հայտարարության մեջ։
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02