Ստեփան Շահումյանը չէր ցանկանում, որպեսզի Հայաստանը հայտնվի բրիտանական գաղութատիրական լծի տակ
25.08.22 | 11:53
1918 թվականին ընտրվել է Բաքվի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ և արտաքին գործերի կոմիսար։ Խորհրդային իշխանության գլուխը Բաքվում փաստացի Ստեփան Շահումյանն էր։ Նա Հայաստանը տեսնում էր ԽՍՀՄ կազմում։ Հայ ժողովրդի գլխին կախված գոյության սպառնալիքների առկայությունը նա սթափ էր գնահատում և ԽՍՀՄ կազմում լինելով էր տեսնում այդ սպառնալիքների չեզոքացման ճանապարհը։
Ստեփան Շահումյանը ամեն ինչ արեց, որպեսզի պահպանի ադրբեջանցիների դեմ հայերի միասնական ճակատը։ Նրա շնորհիվ մեծ քանակով զենք և զինամթերք եկավ Մոսկվայից։
1918 թվականի ամռանը Մեծ Բրիտանիան և իրենց հայ գործակալները Բաքվում կարողացան իշխանափոխություն անել և իշխանությունը հանձնել անգլիացիներին։ Անգլիացիների իշխանության հաստատումից հետո, նույն 1918 թվականի աշնանը Բաքվում իրականացվեցին հայերի ջարդերը, որոնք տեղափոխվեցին նաև Լեռնային Ղարաբաղ։
Անգլիացիները ստիպեցին հայկական ստորաբաժանումներին կանգնեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, մինչդեռ ադրբեջանցիներին թույլ տվեցին շարունակել։ Տեղի ունեցան հայերի ջարդեր։
Անգլիացիները նաև վերջնագիր ներկայացրեցին Զորավար Անդրանիկին, որպեսզի նա իր զորախմբով օգնության չհասնի Շուշի։
Ստեփան Շահումյանը չէր ցանկանում, որպեսզի Հայաստանը հայտնվի բրիտանական գաղութատիրական լծի տակ, լավ հասկանալով դրա ծանր հետևանքները մեր ժողովրդի համար։ Այդ պատճառով էլ նա գնդակահարվեց անգլիացիների կողմից 1918 թվականին։