ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 2023 թ. հունվարի 1-ից Զինված ուժերի (ԶՈւ) անձնակազմը 137 հազարով ավելացնելու մասին։ Զինված ուժերի ընդհանուր կազմն այսուհետ կլինի 2 039 758 մարդ, որից 1 150 628-ը՝ զինվորականներ, գրում է «Կոմերսանտ»-ը։ 2017 թ. նոյեմբերի 17-ի նախորդ հրամանագրով սահմանվել էր, որ ՌԴ ԶՈւ թիվը 1.902.758 մարդ է կազմում, այդ թվում՝ 1.013.628 զինվորական։ Այն գործում էր 2018 թ. հունվարից։ ԽՍՀՄ զինված ուժերում զինծառայողների թիվը 1991 թ. վերջին 3.7–3.8 միլիոն մարդ (առանց քաղաքացիական անձնակազմի) էր կազմում։ 1992 թ. ՌԴ նախագահ Բորիս Ելցինը հրամանագիր էր ստորագրել «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ստեղծման մասին», որը բանակի թվաքանակի կրճատում է ենթադրում։ Տարբեր գնահատականներով՝ այն ժամանակ Ռուսաստանում կար 2.5-2.8 մլն զինվորական։ 1994 թ. Ռուսաստանում զինվորականների թիվը կրճատվել էր մինչեւ 2.1 միլիոն, 1996 թ.՝ մինչեւ 1.7 միլիոն (40 տոկոսով՝ 1992 թ. համեմատ)։ 1996 թ. բանակի եւ այլ զորքերի կադրային հզորությունը սահմանվում է նախագահի հրամանագրերով։ 1997 թ. ի վեր նման ութ հրամանագիր է ընդունվել: Նոր՝ օգոստոսյան հրամանագիրը դարձավ իններորդը։ 2022-2024 թթ. բյուջեի նախագծի բաց մասի համաձայն՝ 2022 թ. Ռուսաստանի զինված ուժերի վրա կծախսվի 1067.3 միլիարդ ռուբլի, 2023-ին՝ 1.110.6 միլիարդ ռուբլի, 2024 թ՝ 1.143.7 միլիարդ ռուբլի։
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02