Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է.
«Եթե Իսրայելում, որևէ մեկի մտքով անցներ, սոցիալապես բևեռացված հասարակությանը, խոշոր չափի փողի հափշտակության դիմաց, օրենքով ազատել ծառայությունից` այդ երկիրը վաղուց գոյություն չէր ունենա: Փաստորեն, ՊՆ ղեկավարությունը երկար մտածել է, որ արդյունքում նման հիմարությու՞ն ծնի: Որպեսզի աղքատներն էլ ավելի աղքատանան, հարուստներն` էլ ավելի խուսափեն, իսկ ՀՀ Զինված Ուժերը` Ազգային Բանակից վերածվեն վարձկան զորախմբերի: Ժամանակին, խնդիրը կատարած դիպուկահարի դրամական խրախուսումը չէր կիրառվում, որպեսզի հայրենյաց պաշտպանի փոխարեն կիլլերի հոգեբանություն չձևավորվի: Սրանք ամբողջ բանակն են ցանկանում փողի բազար դարձնել: Դեռ չեմ խոսում այդ վնասակար նախաձեռնության հակասահմանադրականության մասին: Իսկ ու՞ր մնացին քաղաքացիների հավասարությունն ու սոցիալական արդարությունը: Իսկ եթե մարդն ունի երեք արու զավակ, և չունի 72 մլն դրամ, ի՞նչ անի, ո՞ր մեկին ազատի: Չնայած, ինչու՞ ենք զարմանում: Հայրենիք, հող, Շուշի, Հադրութ, արժանապատվություն հանձնողից, Աղավնոյի ու Բերձոր շեն տները ծախողից կամ` ինչպես մամուլն էր գրում, պատերազմի համար հավաքած փողից իշխանականներին պարգևավճար բաժանողից ի՞նչ պետք էր սպասել: Մեր երկրի վերականգնման ու զարգացման ռեֆորմները սկսվելու են միայն ու միայն սրանց հեռացնելուց հետո: Այնպես, որ սրանց նախաձեռնությունները ոչ թե քննարկել է պետք, այլ ազատվելու համար` անընդհատ պայքարել: Հ.Գ. Երբ 2017թ. օրենք էինք տարել ԱԺ, որով առաջարկվում էր զինծառայությունից ապօրինի խուսափած ու քրեական հետապնդման ենթակա քաղաքացիներին, յուրաքանչյուր բացթողնված զորակոչի համար 200.000 դրամ բյուջե մուծելով ազատվել հետապնդումից և փախուստից վերադառնալ Հայրենիք` պետք է տեսնեիք, թե Նիկոլը, Էդմոնը և էլի ոմանք ինչպիսի սոցիալ-պոպուլիստական վայնասուն էին կապել: Խնդրեմ, հիմա վայելեք 24 միլիոնանոց «փրկագինը»: Մարդ պետք է գոնե մի փոքր նամուս ունենա: Գոնե` կապիտուլյացվելուց ու 5000-ից ավելի մարդ զոհելուց հետո»։
15:06
14:38
14:19
14:04
13:37
13:15
13:00
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
12:24
12:09
11:42
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55