Արագածոտնի մարզի Թալին համայնքում սեպտեմբերի 25-ին սպասվող ընտրություններից առաջ, «Կայունություն» խմբակցության ավագանու անդամներին ստիպում են աշխատանքից ազատման դիմումներ գրել։
Այս մասին NEWS.am-ին պատմեց «Կայունություն» կուսակցության անդամ Մանվել Կրպեյանը։ Թալինում ընտրության մասնակցության հայտ է ներկայացրել 5 քաղաքական ուժ, այդ թվում՝ «Կայունություն» կուսակցությունը եւ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։ ՔՊ–ի ավագանու ցուցակը գլխավորում է Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանը։ Ըստ Կրպեյանի՝ այս ճնշումներն իրականացվում են իշխանությունների կողմից. «Ավագանու անդամներին ոստիկանության աշխատակիցները տանից տանում են բաժիններ, թղթերը ձեռքներից վերցնում, դիմում գրել են տալիս: Վախեցնում են, ասում են գրի՝ հրաժարվում եմ։ Լծակներ են օգտագործում, որպեսզի մեզ ստիպեն ՝ դուրս գանք»։ Կուսակցության անդամն ասաց, որ վերջերս ավագանու անդամներից մեկին են ոստիկանական բաժին տարել եւ ստիպել՝ հրաժարվել ավագանու անդամի պաշտոնից, նա աշխատանքից ազատվելու դիմում է գրել, իսկ որոշ ժամանակ անց հետ վերցրել դիմումը։ «Ավագանու անդամը մեզ պատմել է, որ իրեն զանգահարել, ասել են՝ արի գնանք Թալին, նա էլ ասել է՝ չէ, իմ եղբորն եմ սպասում: Զանգահարողները մեքենայի դուռը բացել են, դրանցից մեկն էլ ոստիկանության աշխատակից է եղել, նրան նստացրել են մեքենան ու տարել նոտար եւ տվել են դիմում գրել: Հիմա ՔՊ-ականները գյուղերի վրա են աշխատում»,- պատմեց Մանվել Կրպեյանը։ Կուսակցության անդամը հայտնեց, որ ընտրություններին մասնակցող հինգ ուժերից մեկն էլ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է։ Նշենք, որ սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության 17 համայնքներում անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ։ Թեեւ նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել, բայց համայնքներում տեղի ունեցող զարգացումներից ակնհայտ է դառնում, որ պայքարը որոշ համայնքներում «թեժ է լինելու»:
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03