Այսօր՝ օգստոսի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 05։10-ի սահմաններում «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ «պարանոցի և որովայնի բազմակի ծակած-կտրած վերքեր, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ կարճ ժամանակ անց «աջ նախաբազկի վերին երրորդի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մեկ այլ քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ՝ 57-ամյա Ավետիք Ա-ն է և 53-ամյա Անահիտ Ա-ն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նույն օրը, ժամը 03։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 46-ամյա Զորիկ Մ-ն մտել է վիրավորների ննջասենյակ և անհայտ պատճառներով ծեծի ենթարկել Ավետիք Ա-ին և Անահիտ Ա-ին, դանակով հարվածել աջ արմնկային հատվածին, ապա դանակի մի քանի հարվածներ հասցրել Ավետիք Ա-ի մարմնի տարբեր մասերին։ Նշված հանցագործությունը բացահայտելու և Զորիկ Մ-ին հայտնաբերելու նպատակով ոստիկանները, ապա՝ նրանց միացած Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչները Զորիկ Մ-ի եղբոր հետ այցելում են նրա բնակության հասցե, որտեղ ննջասենյակում առկա մահճակալի վրա հայտնաբերվել է պարանոցը մասամբ կտրած կնոջ դի։ Ոստիկաններն ու քննիչները պարզում են, որ մահացածը Արզական գյուղի բնակիչ՝ 35-ամյա Սեդա Պ-ն է, ով, Գ. Շամշյանի տեղեկություններով, Զորիկ Մ-ի կինն է։ Ոստիկաննությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Զորիկ Մ-ին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով սպանության և սպանության փորձի հատկանիշներով Չարենցավանի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված
16:56
15:14
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03