Արզական գյուղի տներից մեկում այսօր՝ օգոստոսի 27-ին, սպանված Սեդա Պետրոսյանը երկու մանկահասակ երեխաների մայր էր: NEWS.am-ի հետ զրույցում Արզականի Բժշկական Ամբուլատորիայի տնօրեն Արմենուհի Բաբաջանյանը պատմեց, որ Սեդա Պետրոսյանը երկու աղջիկ երեխա ուներ, որոնցից մեկը մանկապարտեզ էր հաճախում, իսկ մյուսը նոր պետք է հաճախեր:
«Գյուղը շոկի մեջ է: Մի քանի օր առաջ Սեդան փոքրիկ աղջկա հետ եկել էր այստեղ, թղթերն էին պատրաստում, որ երեխան հաճախի մանկապարտեզ: Միշտ ամուսինն էլ, ինքն էլ այստեղ գալիս-գնում էին: Երբենք չենք լսել, որ իրենք վիճող ընտանիք լինեին, վատ բան իրենցից չենք լսել: Ողբերգության մասին առավոտյան ենք իմացել: Թե ի՞նչ է եղել պատճառը, ոչ ոք չգիտի»,- ասաց նա: Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ օգստոսի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։10-ի սահմաններում «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ «պարանոցի և որովայնի բազմակի ծակած-կտրած վերքեր, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ կարճ ժամանակ անց «աջ նախաբազկի վերին երրորդի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մեկ այլ քաղաքացի։Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ՝ 57-ամյա Ավետիք Ա-ն է և 53-ամյա Անահիտ Ա-ն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նույն օրը, ժամը 03։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 46-ամյա Զորիկ Մ-ն մտել է վիրավորների ննջասենյակ և անհայտ պատճառներով ծեծի ենթարկել Ավետիք Ա-ին և Անահիտ Ա-ին, դանակով հարվածել աջ արմնկային հատվածին, ապա դանակի մի քանի հարվածներ հասցրել Ավետիք Ա-ի մարմնի տարբեր մասերին։ Նշված հանցագործությունը բացահայտելու և Զորիկ Մ-ին հայտնաբերելու նպատակով ոստիկանները, ապա՝ նրանց միացած Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչները Զորիկ Մ-ի եղբոր հետ այցելում են նրա բնակության հասցե, որտեղ ննջասենյակում առկա մահճակալի վրա հայտնաբերվել է պարանոցը մասամբ կտրած կնոջ դի։ Դեպքի փաստով սպանության և սպանության փորձի հատկանիշներով Չարենցավանի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Արզական գյուղի տներից մեկում հայտնաբերվել է պարանոցը մասամբ կտրած 35-ամյա կնոջ դի, կան վիրավորներ. shamshyan.com
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
12:24
12:09
11:42
11:26
11:17
10:53
10:42
10:23
10:08
09:45
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55