Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը հավելյալ պարզաբանում է տարածել 20-ամյա հղիի մահվան հանգամանքների վերաբերյալ.
««Վանաձոր» բ/կ-ից ուղեգրված հղի Մերի Գրիգորյանի վիճակն ընդունվելիս՝ հենց ընդունարանում, գնահատվել է ծայրահեղ ծանր և անմիջապես ինստիտուտ է հրավիրվել ՀՀ ԱՆ անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի գծով խորհրդատու Անատոլի Գնունին։ Նրա գլխավորությամբ և ՎԱՊՄԳՀԻ լավագույն մասնագետների մասնակցությամբ շտապ հրավիրվել է կոնսիլիում, ըստ որի՝ «Հիվանդը բերվել է ՎԱՊՄԳՀԻ Վանաձորի շտապ օգնության մեքենայով 25/08/2022, ժամը 11:00-ին՝ հղիություն 24-25 շաբաթական, պտղի ներարգանդային մահ, ընդունարանում արձանագրվել է կոմատոզ վիճակ, սուր սիրտ-թոքային անբավարարությամբ։ Ընդունարանից անմիջապես տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Համաձայն շտապօգնության բժշկի գրառման՝ պացիենտը ճանապարհին գանգատվել է կրծքավանդակի շրջանի սուր ցավերից և ունեցել է գիտակցության կորուստ, որը վերականգնվել է իրականացված միջոցառումներով։ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի ընդունարանում, շտապ օգնության բժշկի ներկայությամբ, պացիենտը կրկին ունեցել է գիտակցության կորուստ։ Վերջինիս ներկայությամբ վերակենդանացման բաժանմունքում իրականացվել են վերակենդանացման միջոցառումները, պացիենտը միացվել է արհեստական շնչառության ապարատին, կատարվել է աջ արտաքին լծային և պերիֆերիկ երակների կատետերիզացիա, իրականացվել է ինֆուզիոն և կարդիոտոնիկ թերապիա»։ ՀՀ ԱՆ անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի գծով խորհրդատու Անատոլի Գնունու գլխավորությամբ հրավիրված կոնսիլիումի ընթացքում ուսումնասիրվել են իրականացված հետազոտությունների տվյալները, որոնք վկայում են հղիի բազմաօրգանային անբավարարության մասին։ Ժամը 12:45-ին արձանագրվել է հղիի կենսաբանական մահը։ Մ․Գրիգորյանը ՎԱՊՄԳՀԻ-ում գտնվել է ընդամենը 1ժամ 45 րոպե։ Մեր ցավակցությունը երիտասարդ կնոջ հարազատներին ու մտերիմներին, մնում է զերծ մնալ կամայական մեկնաբանություններից և սպասել քննչական գործողությունների ավարտին»։
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44