«Անցնող ամսվա ընթացքում Երևանում թափառող շների կողմից մարդկանց կծելու դեպքերի մասին ստացվել է 14 ահազանգ, որից 11-ին տրվել է համապատասխան լուծում, իսկ 3-ն ընթացքի մեջ է»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժաման հերթական հանձնարարականի կատարման մասին զեկուցեց «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյան: Նախորդ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ՀՈԱԿ-ին հանձնարարվել էր վերլուծություն իրականացնել Երևանում շների կծման դպքերի վերաբերյալ և զեկուցել արդյունքների մասին:
«Եթե չեմ սխալվում, այս հանձնարարականը վերաբերում էր մեր գործընկերների կողմից շաբաթվա ընթացքում արձանագրված թվերի և մեր արձանագրած ահազանգերի դեպքերի տարբերությանը: Օրինակ՝ այսօր ինձ զեկուցեցին, որ անցնող ամիս շների կծելու 40 դեպք է եղել: Ուզում եմ հասկանալ, թե այս 40 դեպքը և ձեր նշած 14-ն ինչո՞ւ են իրարից տարբերվում»,-արձագանքեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Յակով Ասատրյանը հայտնեց, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը մշակում է տեղեկատվության տրամադրման ձևաչափ և դեպքերի թվերն ուղիղ կտրամադրի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ին: Հարություն Առաքելյանը հայտնեց, որ չեն ստանում նման տեղեկատվություն, այլ պայմանավորվածություն կա, որ ՀՈԱԿ-ի հեռախոսահամարը պետք է փոխանցվի քաղաքացիներին: «Չէ, ժողովո՛ւրդ ջան, ուրիշ բաների մաիսն ենք խոսում: Ձեզ որևէ տեղեկատվություն չի փոխանցվում»,-ասաց քաղաքապետը և ճշտելով, որ խոսքը գնում է դեպքերի մասին, հավելեց. «Այս հանձնարարականի նպատական էր, որ վերլուծություն արվի, թե ինչու մեր մոտ 14 կծման ահազանգ է եղել, բաց իրականում մեր գործընկերների մոտ 40-ն է եղել: Մի անգամ արդեն այդ 40-ի մասով վերլուծություն արվեց և պարզվեց, որ դեպքեր կան արձանագրված մարզերում, բայց գալիս են Երևան են բուժօգնություն են ստանում, ինչն էլ թվերի տարբերության պատճառ էր»: «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը հայտարարեց, որ ՀՈԱԿ-ին նման դեպքերի մասին տեղեկատվություն չեն տրամադրում «Գիտեմ, որ չեն տալիս այդ տեղեկատվությունը, նոր ակնհայտ դարձավ: Ասում են ընթացքի մեջ է: Սաղ ընթացքի մեջ է»,-ասաց Երևանի քաղաքապատեը և կրկին հանձնարարեց պարզաբանել այդ տարբերության պատճառները:
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03