Ուկրաինան այլևս շահագրգռված չէ ընդգրկվել ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագրում (ԱԳԾ), բայց ցանկանում է անհապաղ միանալ դաշինքին՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի օրինակով: «Գազետա ռու»-ն գրում է, որ ըստ «Եվրոպական իրավունք» պարբերականի, այդ մասին հայտարարել է Ուկրաինայի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան: Նրա խոսքով՝ փետրվարի 24-ից՝ հանրապետության տարածքում ռուսական ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո ԱԳԾ-ն Կիևի համար էական նշանակություն չունի։ «Եթե Ուկրաինային առաջարկվեր ԱԳԾ-ն մինչև փետրվարի 24-ը, մենք շատ գոհ, երջանիկ կլինեինք այդ որոշումից և կհամարեինք, որ կատարել ենք մեր սահմանադրության պահանջները, և այն միակ ճիշտ որոշումը կլիներ: Բայց այսօր Կիևը շահագրգռված է միայն անդամակցությամբ», -բացատրել է նա Ստեֆանիշինան: Ուկրաինայի փոխվարչապետի խոսքով՝ այս պահին ուկրաինական կողմն արդեն իրականացրել է ՆԱՏՕ-ի բազմաթիվ գործողություններ և ակտիվորեն համագործակցում է դաշինքի հետ։ Սակայն, նրա կարծիքով, այն ԱԳԾ-ին միանալը չի կարող երաշխավորել երկրի անվտանգությունը։ «Անվտանգության երաշխիքների հետ կապված հարցերում միայն անդամակցությունը կարող է փոխել իրավիճակը: Ուկրաինան վաղ թե ուշ կդառնա դաշինքի մաս, քանի դեռ ՆԱՏՕ-ն գոյություն կունենա մինչև հնարավորությունների պատուհանի առկայության պահը»,-ընդգծել է Ստեֆանիշինան։
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01