Թուրք փորձագետները կարծում են, որ Հունաստանը ձգտում է հակամարտություն սկսել Անկարայի և Արևմուտքի միջև՝ ստիպելով Թուրքիային ակտիվացնել S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին գրում է Yeni Şafak թերթը։ CNN Türk-ը կիրակի օրը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին, հայտնել է, որ հունական կողմը S-300 հակաօդային պաշտպանության համակարգեր է օգտագործել՝ թուրքական F-16-երը հայտնաբերելու և ուղեկցելու համար։ Ինչպես հաղորդվում է, այս դրվագը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, թուրքական ինքնաթիռները գտնվում էին Հռոդոսից արևմուտք՝ մոտ երեք կիլոմետր բարձրության վրա։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ «չնայած այս թշնամական գործողություններին, ինքնաթիռները կատարել են իրենց ծրագրած խնդիրները և ապահով վերադարձել իրենց բազաները»։ Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները կտրականապես հերքել են Թուրքիայի այն պնդումները, թե Աթենքն իր S -300-ները Կրետեում տեղակայել է թուրքական F-16-ների դեմ։ «Փորձագետների կարծիքով, Հունաստանը լարվածություն է փնտրում, քանի որ դժգոհ է, որ Անկարան դառնում է ավելի ու ավելի ակնառու համաշխարհային խաղացող: Աթենքի նպատակը կա՛մ պատերազմ սկսելն է, կա՛մ հակամարտություն ստեղծել Թուրքիայի և Արևմուտքի միջև՝ ստիպելով Անկարային ակտիվացնել S-400»,-գրում է պարբերականը։ Պաշտոնաթող բրիգադի գեներալ, դոցենտ դոկտոր Ֆահրի Էրենելն ընդգծել է, որ Հունաստանը լարվածություն ստեղծելով «ցանկանում է սաբոտաժի ենթարկել Թուրքիայի վաստակը համաշխարհային դիվանագիտության մեջ», հատկապես ուկրաինական հակամարտության ժամանակ։
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01