Ազգային ժողովում նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ երբ իրեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշանակել է պաշտոնին, ինքը որոշակի առաջարկներ է ներկայացրել. մասնավորապես, որ ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչը պետք է Ազգային ժողովում ունենա ելույթի իրավունք և այլն, որոնք չեն ընդունվել: «Այսինքն՝ ես հասկացել եմ, որ ինձ ընդամենը մեկուսացրել են, տվել են մի աշխատանք, որը ռեալ քաղաքականության, օրենսդրության վրա չի կարող ազդել, և ես ընդունել եմ այդ խաղի կանոնները»,- ասաց նա:
Վիկտոր Դալլաքյանն ասաց, որ երբ ՀՀ նախագահը ներկայացնում էր աշխատակազմին նոր աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին, հանդիպումն ավարտելուց հետո նախագահը մոտեցել է իրեն և առանձնազրույց են ունեցել, իսկ թե ինչի մասին են խոսել՝ Վիկտոր Դալլաքյանն ասաց, որ կհայտնի լրագրողների հետ հաջորդ հանդիպման ժամանակ: Նա նշեց, որ մինչ այդ՝ չորս տարվա ընթացքում չի հանդիպել Սերժ Սարգսյանին:
Ըստ նրա՝ նորանկախ Հայաստանում չի գործում ժողովրդավարության ամենատարրական սկզբունքը և, ըստ նրա, մինչ այս երկու ընտրություն է եղել ազատ և արդար, նախ՝ 1991 թվականի նախագահական ընտրությունները, ապա՝ 1999 թվականի խորհրդարանական ընտրությունները, երբ հաղթել է «Միասնություն» դաշինքը:
«Ես ընդդիմադիր եմ ՀՀ դեմոգրաֆիական կատաստրոֆիկ իրավիճակին, երբ ՀՀ-ից արտագաղթել է ավելի քան 400 հազար մարդ, ես ընդդիմադիր եմ ՀՀ-ում բրգաձև կառուցվածք ունեցող կոռուպցիային, ես ընդդիմադիր եմ իրական տվյալներով 70 տոկոս բնակչության համատարած աղքատությանը, ես ընդդիմադիր եմ գործազրկության ահագնացող չափերին, ինքնիշխանության կորստին»,-ասաց նա:
Վիկտոր Դալլաքյանը նշեց, որ իր գրած օրենքները օգուտ են տվել մեր երկրին: «Կարո՞ղ եք ցույց տալ մեկ այլ պատգամավորի, որ իր երկրի համար գրել է 83 ֆունդամենտալ օրենքներ, և երկրում եթե ինչ-որ դրական բաներ տեղի են ունեցել, տեղի են ունեցել նաև այդ օրենքների արդյունքում»,- ասաց նա:
tert.am
22:34
22:08
21:34
21:08
18:36
18:18
16:01
15:44
15:27
15:13
15:03
14:48
14:22
14:08
13:53
13:38
13:22
12:33
12:16
12:07
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38