«Փաստ» օրաթերթը գրում է.
«2022 թվականի երկրորդ եռամսյակի տնտեսական աճի թվերը գործող իշխանությունների համար դարձել են գլուխ գովելու և պաթետիկ հայտարարությունների առիթ, թեպետ տնտեսագետների մեծ մասը կարծում է, որ ոչ թե մեր տնտեսության ներուժն է ավելացել, ոչ թե մեր տնտեսության ներսում տեղի ունեցող գործընթացների հետևանք են այդ զարգացումները, այլ կարճաժամկետ արտաքին գործոնների արդյունք: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն էլ կարծում է, որ այս կառավարությունն ընդհանրապես կապ չունի տնտեսական աճի հետ: «Երբ վերլուծում ենք տնտեսական աճը, տեսնում ենք, որ ծառայությունների ոլորտը աճ է գրանցել բացառապես զբոսաշրջիկների հաշվին: Ընդ որում՝ առավել աճ գրանցած ոլորտները ռեստորանային, հյուրանոցային և խաղային ուղղություններն են: Այսինքն, մենք ներհոսք ենք ունեցել ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին, ինչի արդյունքում նաև ունենք ռուսական բիզնես հետաքրքրություններ ունեցող անձինք, նաև մշակութային այցով ՀՀ-ում գտնվող զբոսաշրջիկներ: Կառավարությունը որևէ կապ չունի նշված հանգամանքների հետ: Կառավարության ցանկացած պատասխանատու անձ տնտեսական աճից խոսելիս պետք է գլուխը կախի: Եթե այսքանը չեն հասկանում, ուրեմն գործ ունենք յուրահատուկ պնդերեսության, ամոթի բացակայության հետ»,- «Փաստի» հետ զրույցում նշում է Սարգսյանը՝ հավելելով, որ կառավարությունը միայն մեկ հարցում ունի իր, այսպես ասած, «դերակատարությունը»: Խոսքն այն մասին է, որ Արցախից հանձնված բնակավայրերից տեղահանված մեր հայրենակիցները տեղափոխվել են Հայաստան, ու նաև այս գործոնով պայմանավորված՝ առաջացել է բնակարանների ձեռքբերման բնական պահանջարկ, ինչը նպաստել է շինարարության աճին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22