44-օրյա պատերազմից հետո մենք արդեն երկու տարի ենք կորցրել, եւ եթե ոչինչ չփոխվի, դեռ կարող ենք կորցնել։ Այս մասին սեպտեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։ Նա նշեց, որ անվտանգության ոլորտում շահերի պաշտպանության միջանցքը նեղանում է, եւ իշխանափոխության դեպքում առանձին բաներ հնարավոր կլինի շտկել, նոր իշխանությունները կկարողանան ներկայացնել այնպիսի մոտեցումներ, որոնք կընդունվեն միջազգային հանրության կողմից եւ բանակցային հիմք կճանաչվեն։ Նրա խոսքով, ամենակարեւորն այն է, որ կփոխվի բանակցողը, որը չի ներկայացվի որպես պարտության խորհրդանիշ։ «Քիչ բան կարելի է փոխել, բայց կարելի է փոփոխությունների հասնել, այսպես կոչված, անկլավների եւ «Զանգեզուրի միջանցքի», Հայաստանի սահմանների հարցում, խուսափել սահմանազատման եւ սահմանագծման արդյունքում նոր կորուստներից, հնարավոր է ղարաբաղյան խնդիրը դնել բանակցությունների սեղանին եւ հասնել նրան, որ Արցախի հայության ինքնորոշման իրավունքը դառնա քննարկման առարկա։ Մենք տեսնում ենք Հայաստանի շահերը մինչեւ վերջ պաշտպանելու, երկրի ինքնիշխան տարածքների, ռազմագերիների հարցերը բարձրացնելու հնարավորություններ։ Եթե վերականգնենք վստահության հարաբերությունները Ռուսաստանի հետ, ապա կարող ենք կիրառել ՀԱՊԿ-ի մեխանիզմները եւ ստիպել, որ նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարության կետերը մանրամասն աշխատեն։ Ամենակարեւորը պետք է լինի բանակի բարեփոխումը եւ հասարակության մեջ մթնոլորտի փոփոխությունը»,- ընդգծեց Թեւանյանը։ Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ ներքին պառակտման ու թշնամանքի պայմաններում Հայաստանը շանս չունի։ «Իշխանությունների հայեցակարգում չկան այն հարցերը, որոնց մասին ես ասացի։ Իրենք միայն իրենց սեփական աթոռի հարցերն են լուծում»,- եզրափակեց նա։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58