Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում անդրադառնում է Արզումանյանին ներկայացված մեղադրանքի վերաբերյալ Քննչական կոմիտեի կողմից այսօր ներկայացված նոր մանրամասներին, ըստ որոնց՝ հայկական զինուժն ազատագրել է «Արեգա» բարձունքը և հարակից դիրքերը, սակայն Միքայել Արզումանյանը «նահանջ» հրաման է տվել։ Գրառման մեջ ասվում է։ «Արդեն հայտնել էի, որ քանի որ Միքայել Արզումանյանին անփութություն վերագրելը սպասված արդյունքը չտվեց կոնկրետ մասսաների «կերակրման» մասով, ուստի նրան հիմա էլ դիտավորություն կվերագրեն, որ հետո սկսեն իրենց մանիպուլյացիոն հարցազրույցները և «կտերի տարածումը»։ Պրոցեսը սկսված է։ Հիմա էլ մեղադրում են, թե իբրև հայկական զորքը կռվով հետ է վերցրել «Արեգա» բարձունքը, սակայն Միքայել Արզումանյանը եկել ու հրամայել է, որ այդ բարձունքը թողնեն ու հեռանան, որից հետո թշնամին նորից զբաղեցրել է այն։ Նույնիսկ ավելորդ եմ համարում անդրադառնալ այդ աբսուրդին։ Սակայն հենց մեղադրանքի ձևակերպումից մի հատված կնշեմ, որի համաձայն՝ Միքայել Արզումանյանը, չհանդիսանալով վերջիններիս ուղղակի կամ անմիջական պետը, անձնակազմին հրամայել է թողնել ազատագրած «Արեգա» բարձունքը։ Իրականում, քանի որ Միքայել Արզումանյանն այդ ժամանակ չի հանդիսացել ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարը և որևէ իրավասություն չի ունեցել այդ անձնակազմին նման հրաման տալու, ուստի չի էլ տվել, իսկ այդ անձնակազմն էլ իրավունք չուներ ենթարկվելու իրեն պետ չհանդիսացող զինվորականի հրամանին։ Հարց է ծագում, որ եթե Միքայել Արզումանյանը որևէ իրավասություն չունենալով նման հրաման է տվել, ապա ինչու է անձնակազմը ենթարկվել այդ հրամանին և ինչու ըստ կարգի իրենց վերադաս պետերին այդ մասին չեն զեկուցել և ստացել նրանց հրամանը։ Այսքանով կարծում եմ, որ ամեն ինչ ասված է։ Վաղն էլ հնարավոր է մեղադրեն, որ պատերազմն էլ է նրա մեղավորությամբ սկսվել»։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02