«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեւանի քաղաքապետի ընտրություններին դեռ մեկ տարի կա, սակայն Տիգրան Ավինյանը նախընտրական քարոզարշավ է իրականացնում։ Եթե մինչ այս հանդիպում էր հասարակական տարբեր խմբերի հետ, արվեստագետներին պարգեւներ հանձնում, հիմա մտել է օրենսդրական դաշտ եւ փորձում է լիարժեք օգտագործել «Սուրմալուի» թեման: Նա օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել ԱԺ՝ հրավառությունների սահմանափակման մասին։ Օգոստոսի 31-ին գիտության, կրթության եւ այլ հարցերի հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը աշխատանքային քննարկում է անցկացրել հրավառությունների կազմակերպման եւ արգելման թեմայով: «Հարցին վերստին անդրադառնալու պատճառը «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օրեր առաջ տեղի ունեցած ցավալի իրողությունն է»,- ասել է Գաբրիելյանը՝ նշելով, որ դեռ 1,5-2 տարի առաջ կառավարությունը նման օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել, սակայն համավարակը, պատերազմն ու խորհրդարանի լուծարումը խանգարել էին: Նա ասել է, որ դժգոհություններ են ստանում քաղաքացիներից` հրավառությունների աղմուկի համար, եւ գրանցվում են դժբախտ պատահարներ․ նախորդ տարի պայթուցիկից կտրվել էին մի երեխայի մատները, մի տարեց քաղաքացի սրտի կաթված էր ստացել: «Նախագծի հիմնական դրույթները ներկայացրել է քննարկմանը հրավիրված ՀՀ նախկին փոխվարչապետ, նախագծի համահեղինակ Տիգրան Ավինյանը»,- գրել են ԱԺ կայքում: Տիգրան Ավինյանը, փաստորեն, լրամշակել է կառավարության մշակած նախորդ օրենսդրական նախաձեռնությունը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
19:35
19:17
18:34
18:05
17:45
17:42
17:19
17:12
17:05
16:57
16:43
16:42
16:32
16:03
15:44
15:19
15:02
14:52
14:18
13:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15