Արգենտինայի փոխնախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների դեմ մահափորձը ստիպել է թեկնածուներին վերանայել իրենց անվտանգության միջոցները հոկտեմբերի 2-ին նախատեսված Բրազիլիայի նախագահական ընտրություններին ընդառաջ, հայտնում է Reuters-ը։ Մասնավորապես, միջադեպը դրդել է Բրազիլիայի ներկայիս նախագահ Ժաիր Բոլսոնարուի նախընտրական շտաբին մտածել իր տեղաշարժման ընթացքում անվտանգության միջոցների ուժեղացման մասին։ Քիրշներին հաջողվել է անվնաս փախնել, երբ 35-ամյա բրազիլուհին լիցքավորված ատրճանակով կրակել էր նրա գլխից մի քանի մատնաչափ հեռավորության վրա։ Կրակողի ազգությունն ընդգծում է խիստ բեւեռացված Բրազիլիայում քաղաքական բռնությունների հետ կապված աճող մտահոգություններն ընտրությունների նախաշեմին: «Այդ բռնությունն ու քաղաքական ատելությունը, որը սնուցվում է ոմանց կողմից, սպառնալիք է մեր տարածաշրջանի ժողովրդավարության համար»,- ուրբաթ վաղ առավոտյան Twitter-ում ասել է բրազիլացի ձախ առաջնորդ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան: Իր հերթին, Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն, ով առաջադրվում է երկրորդ ժամկետի համար, եւս կարծիքն է հայտնել Կիրշների դեմ մահափորձի մասին։ «Ցավում եմ, բայց սա ռիսկ է, որին գնում են բոլորը: Ես քիչ էր մնում մահանայի 2018թ. Ձախականներն անհանգստանում են ինձ համար։ Ես չէի կարծում, որ այն կլինի, բայց դա նորմալ է: Հուսով եմ, որ հետաքննություն կանցկացվի՝ պարզելու՝ արդյոք դա նրա գաղափարն էր, թե՞ ինչ-որ մեկը նրան վարձել էր դա անելու համար», - ասել է նա լրագրողներին հարավային Պորտո Ալեգրե քաղաքում:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22