Սիրելի կատարումներ, անմիջական շփում և լավ տրամադրություն. Alikhanyan's Project-ը սեպտեմբերի 1-ին այցելեց Երևանի «Զատիկ» մանկատան սաներին։ Արդեն հինգ տարի է, ինչ Alikhanyan’s production-ի հիմնադիր, երաժիշտ Արթուր Ալիխանյանի նախաձեռնությամբ՝ հնարավոր բոլոր դեպքերում այցելում են տարբեր մանկատներ և ծերանոցներ, ծանոթանում այնտեղի երեխաների և մեծահասակների հետ, մի ամբողջ օր նրանց համար հանդես գալիս իրենց կատարումներով՝ լցնելով նրանց օրը նոր ու դրական էմոցիաներով։ Ինչպես նշում է Արթուր Ալիխանյանը՝ չի խոսել այս մասին դեռ ոչ մի անգամ, բայց հիմա խոսելով` ցանկանում է օրինակ ծառայել և այցերը վարակիչ դարձնել նաև մյուսների համար։ «Երկար տարիների ընթացքում ընկերացել ենք երեխաների և տարեցների հետ, գտնում եմ, որ երաժշտական խմբերը, երգիչ-երգչուհիները կարող են նրանց մեկ օրը տոնի վերածել։ Նրանք նյութական նվերների կարիք շատ դեպքերում չունեն, բայց պարզ մարդկային շփում, ծանոթություն, երաժշտական, դրական ու հագեցած օր ունենալը կարևոր է իրենց համար։ Մեր հիմնական երգացանկից ենք ներկայացնում երգեր, ամեն անգամ մեր մեծ խմբից մի հատված պարտադիր ներկա է գտնվում»,- նշում է Ալիխանյանը։ Alikhanyan’s production-ի մեջ ներառված են Alikhanyan’s studio-ն, որտեղ ձայնագրման աշխատանքներ են իրականացվում, առկա են փորձասենյակներ, Alikhanyan’s project-ը երաժշտական խումբն է, ինչպես նաև` Avo’s music school-ը և Alikhanyan’s dance school-ը, որտեղ դասավանդում են պրոֆեսիոնալ մասնագետներ` սաների համար ապահովելով բարձր որակի կրթություն։ Հիմնադրի խոսքով` պատերազմի ընթացքում Արցախից եկած երեխաները հնարավորություն են ունեցել անվճար սովորել իրենց մոտ, ինչի արդյունքում շատ տաղանդավոր երեխաներ են բացահայտվել։ Նշենք, որ Alikhanyan's Project-ի այցերը մանկատներ և ծերանոցներ կրելու է շարունակական բնույթ, սեպտեմբերի 6-ին համերգային ծրագրով հանդես են գալու Խարբերդի մասնագիտացված մանկատանը:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55