Աշխարհաքաղաքական մրցակցությունն արեւմտյան երկրների միջեւ՝ մի կողմից, եւ Ռուսաստան-Չինաստանի հետ՝ մյուս կողմից վերաճել է նոր սառը պատերազմի, եւ Արկտիկան կարող է «մարտադաշտ» դառնալ այդ դիմակայությունում, գրել է Bloomberg-ը։
Նշվել է, որ Ռուսաստանը, որին պատկանում է արկտիկական ափի ավելի քան կեսը, մի քանի տարվա ընթացքում կարդիականացնի եւ կընդլայնի իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում, իսկ Չինաստանը Արկտիկան անվանում է «նոր ռազմավարական բնագիծ» եւ ցանկանում է օգտագործել այն որպես ճանապարհ դեպի Եվրոպա՝ «Բեւեռային մետաքսի ճանապարհ»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը Կանադայի ծայր հյուսիս կատարած ուղեւորության ժամանակ ասել է, որ Չինաստանի եւ Ռուսաստանի համագործակցությունն Արկտիկայում մարտահրավեր է նետում դաշինքի շահերին։
Տեղեկատվությունն այն մասին, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիտարկում է Արկտիկայում դեսպանի պաշտոն մտցնելու հնարավորությունը, հայտնվել է դեռեւս օգոստոսի 26-ին։ Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ Վաշինգտոնը կարող է գնալ այդ քայլին՝ տարածաշրջանում Մոսկվայի եւ Պեկինի հետ «աճող պայքարի» պատճառով։ Ենթադրվում է, որ Արկտիկայում ԱՄՆ հնարավոր դեսպանը կաշխատի արկտիկական եւ ոչ արկտիկական երկրների գործընկերների հետ։
Հուլիսի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի նոր Ծովային դոկտրինը, որում Ռուսաստանի համար ծովում հիմնական սպառնալիք է նշվել ԱՄՆ-ի գերիշխանության ուղեգիծը։
Փաստաթղթում նաեւ նշվել է, որ Ռուսաստանը կամրապնդի առաջատար դիրքերը Արկտիկայի ծովային տարածքների ուսումնասիրման եւ յուրացման գործում։
23:23
22:47
22:29
22:02
20:44
20:20
18:11
17:46
17:35
17:14
16:15
15:53
15:15
13:45
13:26
13:13
12:57
12:43
12:12
11:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13
09:01
09:56
09:34
09:26
09:15
09:02