ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նեխաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի գործողություններ՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ «Երևան քաղաքի Անդրանիկի փողոցում «Նիսան» և «Վազ 2109» մակնիշի ավտոմեքենաների միմյանց բախվելու, վերջինիս վարորդին «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդի և ուղևորների կողմից ծեծի ենթարկվելու, դանակով հարվածելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. սեպտեմբերի 02-ին՝ ժամը 19:07-ին, որից րոպեներ անց հաղորդում է ստացվել նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնից այն մասին, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 42–ամյա տղամարդ: Պարզվել է, որ վերջինս հանդիսանում է հիշյալ ավտոպատահարի մասնակից «Վազ 2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են վերջինիս՝ մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված փողոցում միմյանց են բախվել «Վազ 2109» մակնիշի և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո վերջինիս վարորդը և չորս ուղևորները վիճաբանել են «Վազ 2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդի հետ և ծեծի ենթարկել նրան, որի ընթացքում միջադեպի մասնակիցներից մեկը կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել վերջինիս: Դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, որոնք, համատեղ քննություն կատարելու նպատակով, միացվել են մեկ վարույթում: Իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակից անձանց ինքնությունները, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր և ծակող գործիք, վերցվել են փարձանմուշներ, զննության են ենթարկվել դեպքի վայրում առկա տեսահսկման սարքերի տեսագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, միջադեպին մասնակից անձանց հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին»,- նշված է հաղորդագրությունում:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22