«Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախի Հադրութի շրջան Տումի գյուղում նոր համայնքային կենտրոն է կառուցումը՝ Ֆրանսիայի իր տեղական մարմնի հովանավորությամբ:
Ինչպես հայտնում են հիմնադրամի մամուլի ծառայությունից, ծրագիրը համաֆինանսավորում է ԼՂՀ կառավարությունը:
Կարևորելով համայնքային կենտրոնների դերակատարումը համայնքի կյանքում՝ վերջին երեք տարիների ընթացքում, այլ ծրագրերին զուգահեռ, ֆրանսահայերը հովանավորել են մեկ տասնյակից ավել կենտրոնների կառուցումն Արցախում:
«Ֆրանսահայ համայնքի կողմից կենտրոնների կառուցման շարունակական նախաձեռնությունը վկայում է, որ դրանք օգնում են առավել համակարգված լուծում տալ բնակիչների առօրյա խնդիրներին եւ դրական լիցք հաղորդում համայնքի կյանքին»,- նշում է գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Երկհարկանի կառույցը մեկ հարկի տակ կկենտրոնացնի գյուղապետարանը, բուժկետը, գրադարանը, խաղասրահն ու համակարգչային սենյակը: 150 հանդիսատեսի համար կից կառուցվող դահլիճն էլ կծառայի համայնքի ամենատարբեր միջոցառումների անցկացմանը:
«Վերջապես կկարողանանք համայնքի հավաքներն անցկացնել տեղում՝ առանց գյուղից հեռանալու: Իսկ արդի պայմաններով բուժկետ ունենալը կրկնակի անհրաժեշտություն է մեզ համար, քանի որ գյուղը Հադրութից գտնվում է 31կմ հեռավորության վրա, և հաճախ անհրաժեշտ է լինում այստեղ ծնունդներ ընդունել»,- նշում է գյուղապետ Էդիկ Մոսիյանը:
768 բնակիչ ունեցող Տումիում Հիմնադրամը տարիներ առաջ նաև վերանորոգել է ջրամատակարարման ցանցը, կահավորել գյուղի դպրոցն ու տրամադրել մանկապարտեզի գույքի մի մասը:
Տումին Արցախի հնագույն գյուղերից է: Այստեղ պահպանված են մի շարք պատմական և մշակութային կոթողներ, հուշարձանների մասունքներ:
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:02
16:24
16:15
16:13
16:09
15:52
14:55
14:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03