Անմոռանալի աստղային էներգետիկա, խենթացնող մթնոլորտ, ամենահիթային երգեր ու պարեր. «Սպարտակ» մարզահամալիրում սեպտեմբերի 3-ին իսկական երաժշտական իրարանցում էր, քանի որ առաջին անգամ Հայաստանում կայացավ «Coca-Cola Music Fest Yerevan»-ը, որի շրջանակում հնչեցին հայ և համաշխարհային արտիստների լավագույն հիթերը:

Արամ MP3, Իվետա Մուկուչյան, Գարիկ եւ Սոնա, «Նեմրա», «Բամբիռ», «Լավ էլի», «Ռեինկարնացիա», Brunette, Yellowheart, «Ռեինկարնացիա», «Հայաթ Փրոջեքթ», «Ադանա Փրոջեքթ», «Լավ Էլի», DJ Smoke, DJ Donz. երկու բեմահարթակում 8 ժամ շարունակ հնչող կենդանի կատարումներ եւ լավ երաժշտություն. ներկաները ձանձրանալու հնարավորություն, կարծես, չունեին:
Փառատոնի հատուկ հյուրերն էին ռումինացի երգչուհի Մինելլին եւ հայտնի ֆրանսիացի դիջեյ, երաժիտ Ուիլի Ուիլյամը: Նրանք երկուսն էլ թե' բեմում, թե' կուլիսներում աչքի ընկան անմիջականությամբ եւ դրական էներգիայով, որը տարածվել էր ողջ մարզահամալիրում՝ ձուլվելով երեւայան փոշոտ քամուն:

Rampampam հիթով ամբողջ աշխարհը գրաված Մինելլին առաջին անգամ էր Հայաստանում: Լրագրողների հետ զրույցում նշեց, որ փոքր-ինչ հուզված է, բայց ուրախ է լինել այստեղ, վայելել Հայաստանի կոնյակներն ու համեղ ուտեստները:
Ուիլի Ուիլյամը, իրեն բնորոշ հումորով, նախ լրագրողների օգնությամբ մի քանի հայերեն բառ սովորեց՝ բարեւ, ոնց ես, իսկ ամենաշատը նրան տպավորեց «ջան» բառը։
«Այստեղ հրաշալի ընդունելության եմ արժանացել: Ցավոք` հնարավորություն չեմ ունենա շատ բան տեսնելու, բայց կարծում եմ` հաջորդ անգամ կստացվի: Հուսով եմ` մարդիկ հաճույք կստանան այս համերգից, որովհետեւ մենք դրա համար ենք այստեղ եկել: Ուզում եմ պարենք, ու վստահ եմ`այդպես էլ կլինի»,- նշեց Ուիլյամը:

Հայաստանում առաջին «Coca-Cola Music Fest Yerevan»-ն իրականություն դարձավ Unity Production Armenia-ի նախաձեռնությամբ:





Արմինե Բրսոյան
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22