Սույն թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը:
Արամ Պապոյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ծրագրային առաջնայնությունները: Նա նշեց, որ իրականացնելու է ինստիտուտի գիտական ուղղությունների վերագնահատում՝ հաշվի առնելով գիտաչափական տվյալները, միջազգային գիտության արդի միտումները, ինչպես նաև ՀՀ տնտեսական զարգացման ու երկրի պաշտպանունակության առաջնայնությունները: Ինստիտուտի գիտական ստորաբաժանումները նոր կառուցվածք են ունենալու՝ միտված գիտական աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, նոր թեմաների յուրացման ճկունությանը, ներքին համագործակցության, կադրային ու ենթակառուցվածքային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը: Քայլեր են ձեռնարկվելու ինստիտուտի գիտական և ճարտարագիտական անձնակազմի երիտասարդացման համար: «Անհրաժեշտ են կտրուկ քայլեր՝ ուղղված ԲՈՒՀ-երի շրջանավարտների, այլ ոլորտներում աշխատանքի անցած և արտերկրում աշխատող երիտասարդների՝ ինստիտուտի աշխատանքներում ներգրավմանը»,- ասաց Արամ Պապոյանը: Նա կարևորեց միջազգային համագործակցության ընդլայնումն ու խորացումը, կիրառական ու նորարարական բնույթի գիտահետազոտական աշխատանքների ու գիտատեխնիկական մշակումների խթանումը, համագործակցությունը ՀՀ այլ գիտական կազմակերպությունների և ԲՈՒՀ-երի հետ:
Արամ Պապոյանը ծնվել է 1959 թվականին` Երևանում: Ավարտել է ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը: 2010 թվականին ընտրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ:
Արամ Պապոյանը գիտական ուղին անցել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում՝ ինժեներ-ստաժորից մինչև ինստիտուտի տնօրեն: Այս պաշտոնում նա ընտրվեց 2006 թվականին: Նրա գիտական հետազոտությունները վերաբերում են լազերային ֆիզիկային, ատոմային ֆիզիկային և սպեկտրասկոպիային, քվանտային և ոչ գծային օպտիկային, օպտիկական պատկերագրմանը: Արամ Պապոյանը 190 աշխատության հեղինակ է, այդ թվում՝ 4 գլուխ գրքերում, 85 հոդված գրախոսվող ամսագրերում, 28 հոդված գիտաժողովների ժողովածուներում, 73 գիտաժողովների թեզիսներ:
Արամ Պապոյանը Հայ-ռուսական համալսարանի պրոֆեսոր է, նույն համալսարանի Քվանտային և օպտիկական էլեկտրոնիկայի բազային ամբիոնի վարիչ, Ֆրանսիայի Բուրգունդիայի համալսարանի հրավիրված պրոֆեսոր, «ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր. ֆիզիկա» հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ:
Արամ Պապոյանն արժանացել է ՀՀ նախագահի ֆիզիկայի մրցանակի, Օպտիկայի միջազգային հանձնաժողովի «Galileo Galilei» մրցանակի, Անանիա Շիրակացու մեդալի, 3 անգամ ճանաչվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթի հաղթող։
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22