«Հյուսիսային հոսք 1»-ը չի վերսկսի գազի մղումը այնքան ժամանակ, քանի դեռ Siemens Energy-ը չի վերացրել անսարքությունները, Reuters-ին ասել է «Գազպրոմ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վիտալի Մարկելովը։ Եվրոպան բախվում է երբեւէ գազի մատակարարման իր ամենավատ ճգնաժամին՝ էներգակիրների գները սրընթաց աճում են, իսկ գերմանացի ներկրողները նույնիսկ քննարկում են ԵՄ խոշորագույն տնտեսության հնարավոր նորմավորումը այն բանից հետո, երբ Ռուսաստանը կրճատել է գազի մատակարարումները: «Գազպրոմը» ավելի վաղ հայտարարել էր, որ «Հյուսիսային հոսք 1» գազատարը կմնա փակ, քանի որ կոմպրեսորային կայանի տուրբինից շարժիչի յուղի արտահոսք է տեղի ունեցել, ինչը հանգեցրել է գազի մեծածախ գների կտրուկ աճի: Այն հարցին, թե երբ կվերսկսվի «Հյուսիսային հոսք 1»-ի աշխատանքը, Մարկելովն ասել է. «Դուք պետք է Siemens-ին հարցնեք: Նախ պետք է տեխնիկան վերանորոգեն»։ Իր հերթին Siemens Energy-ն հայտարարել է, որ «Գազպրոմն» իրեն չի հանձնարարել շարժիչի յուղի արտահոսքի կասկածով տուրբինի վերանորոգման աշխատանքները, սակայն ինքը սպասման ռեժիմում է գտնվում։ Ընկերությունը երեքշաբթի հայտարարել է, որ չի հասկանում ստեղծված իրավիճակի բացատրությունը «Գազպրոմ»-ի կողմից: Նրա խոսքով՝ «Պորտովայա»-ի կոմպրեսորային կայանի աշխատող վերջին տուրբինում շարժիչի յուղի արտահոսքը խողովակաշարը կանգնեցնելու հիմք չէ։ «Մեր գնահատականն այն է, որ ներկայացված փաստարկը աշխատանքի դադարեցման տեխնիկական պատճառ չէ։ Նման արտահոսքերը սովորաբար չեն ազդում տուրբինի աշխատանքի վրա եւ կարող են վերանորոգվել տեղում»։ «Հյուսիսային հոսք 1»-ը, որն անցնում է Բալթիկ ծովի հատակով մինչեւ Գերմանիա, ամենախոշոր ռուսական գազատարն է դեպի Եվրոպա, որով տարեկան մինչեւ 59,2 մլրդ խորանարդ մետր գազ է անցնում:
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03