Վրաստանի միջազգային զբոսաշրջության եկամուտը հուլիսին նախորդ տարվա համեմատ աճել է 130%-ով՝ 20%-ով գերազանցելով 2019 թ.-ի պանդեմիկ տարուց:Այս մասին գրում է Jnews-ը։ Վրաստանում զբոսաշրջության վերականգնման հարցը քննարկվել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի և ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հանդիպմանը։ Կողմերը նշել են, որ Վրաստանի զբոսաշրջության հատվածի վերականգնումը մինչհամավարակային շրջանը հաջող է ընթանում, Վրաստանում զբոսաշրջության եկամուտներն ամենաբարձրն են Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Վրաստանի Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ այս տարի Վրաստանի զբոսաշրջությունից եկամուտը հասել է «ռեկորդային բարձր մակարդակի»՝ 20,4 տոկոսով ավելի, քան 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ հասնելով 476,1 միլիոն դոլարի: Քննարկելով վրացական զբոսաշրջության ոլորտում աշխատող կադրերի որակավորումը և այդ ուղղությամբ UNWTO-ի աջակցության հնարավորությունը՝ Պոլոլիկաշվիլին խոստացել է աջակցություն օտարերկրյա ներդրումներ ներգրավելու և նորարարությունների ներդրման հարցում։ Վրացի դիվանագետ Զուրաբ Պոլոլիկաշվիլին UNWTO-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվել է 2021 թվականի դեկտեմբերին։
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44