«Հանրապետական» կուսակցության խոսնակ, Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ–ից Վիկտոր Դալլաքյանի դուրս գալն ու ընդդիմադիր ճակատում գործունեություն ծավալելը դիտարկում է կուսակցությունում ընթացող ինքնամաքրման աշխատանքների համատեքստում։
NEWS.am–ի հետ զրույցում նա շեշտեց, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ԱԺ–ում նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանն առաջին անգամը չէ, որ լքում է ՀՀԿ–ն եւ հետո վերադառնում։
«Այսօր Հայաստանում ավելի կարեւոր խնդիրներ կան, քան Դալլաքյանի ընդդիմադիր դաշտում տեղավորվելը: Ես՝ որպես ՀՀԿ անդամ, կարող եմ ասել՝ բարով դուրս գա, բարի ճանապարհ իրեն։ Ինչպես ասում է իմ գործընկեր Ռուբեն Թադեւոսյանը՝ կուսակցությունում ինքնամաքրման պրոցեսը մշտական գործընթաց է։ Կուսակցությունից դուրս գալը, նոր անդամներով համալրելը կենդանի գործընթաց է: Առաջին անգամ չէ, որ Դալլաքյանի նման գործիչները դուրս են գալիս ու այլ կուսակցություն մտնում»,-ասաց Դալլաքյանը:
Նշենք, որ այսօր ասուլիսի ժամանակ Վիկտոր Դալլաքյանը հայտարարել էր, որ 2012 թվականից նախագահական նստավայրում զբաղված էր քարեր հավաքելով ու հիմա եկել է քարերը նետելու ժամանակը։ Հարցին, թե արդյոք ՀՀԿ–ում չեն վախենում, որ նրա հավաքած քարերը հենց իրենց ուղղությամբ կնետվեն, Շարմազանովն արձագանքեց. «Մեր վրա քար նետողները շատ են եղել, հիմնական քար նետողները նույն եռանդով քարը գցել են։ Մենք վախենում ենք միայն Աստծու դատաստանից»։
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58