Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը, ժամը 02։00-ի սահմանում, Պետական եկամուտների կոմիտեի ԱՄՎ Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի պետի տեղակալ Սարմեն Հարությունյանի եւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ՄԴՊՎ ԳՏ բաժնի Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչ Ժորա Վարդանյանի միջեւ աշխատանքային բնույթի հարցերի շուրջ Բագրատաշենի մաքսային կետ-բաժանմունքի պետի (հերթափոխի) աշխատասենյակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Ժորա Վարդանյանը հարվածել է Սարմեն Հարությունյանին։ Այս մասին հաղորդում է SHAMSHYAN.com-ը։ Կայքի փոխանցմամբ, Ս․ Հարությունյանը նշված միջադեպի մասին հայտնել է Յուրիկ Հարությունյանին, եւ հետագա պարզաբանումների նպատակով զանգահարել եւ Պտղավան-Բագրատաշեն ավտոճանապարհին գտնվող ավտոգազալցակայան է կանչվել Ժ․ Վարդանյանը։ Ժամը 03։00-ի սահմանում, նշված գազալցակայան են ժամանել Ժ․ Վարդանյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ՄԴՊՎ ԳՏ բաժնի Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչներ Օրբելի Թարմինյանը, Արամ Հայրապետյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ՄԴՊՎ շնագիտական կետ-բաժնի տեսուչ Սմբատ Հովսեփյանը։ Խոսակցութանը ներկա են գտնվել Տիգրան Հարությունյանը, Կարեն Մելիքյանը, Էդիկ Էվինյանը եւ Սիրեկան Ավետյանը։ Խոսակցությունը վերածվել է ծեծկռտուքի, որի հետեւանքով Ա․ Հայրապետյանը, Օ․ Թարմինյանը, Կ․ Մելիքյանը եւ Է․ Էվինյանը ստացել են մարմնական վնասվածքներ։ Որոշ ժամանակ անց Է․ Էվինյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։ Նշենք, որ Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում դեպքի առնչությամբ նյութեր են ստացվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից։ Քննչական կոմիտեն առայժմ տեղեկություն չի տրամադրում տեղի ունեցածի առնչությամբ։
19:35
19:17
18:34
18:05
17:45
17:42
17:19
17:12
17:05
16:57
16:43
16:42
16:32
16:03
15:44
15:19
15:02
14:52
14:18
13:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15